ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2011 թվականի N 265-Ա
ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 334-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Uույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
4. Հանձնաժողովի նախագահին`
1) գումարել հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի աշխատանքային նիստը երեք ամսվա ընթացքում.
2) բանակցություններ սկսել կիպրական կողմի հետ հանձնաժողովի անդրանիկ նիստը 2011 թվականին անցկացնելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 7-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնախմբի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 334-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 1 |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. ապրիլի 1-ի N 265-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |