Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 395-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈԻԹՅՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2011 թվականի մարտի 3-ին (արձանագրություն N 6) հաստատված` Հայաստանի Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպության ընտրության թիվ ICB-1/2010 միջազգային մրցույթի արդյունքները` 758.265.063 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան