ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2011 թ. թիվ 58-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 491/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի մարտի 9-ի թիվ 11 արձանագրություն) և Ա/Ձ Սերգեյ Աղայան՝ ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ. 12/3 հասցեում գտնվող (արտարժույթի առուվաճառքի թիվ 491/1 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի 2011 թվականի փետրվարի 22-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Սերգեյ Աղայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 491/1 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ա/Ձ Սերգեյ Աղայանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ. 12/3) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մարտի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|