Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.387
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2011 թվականի N 303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 585-Ն ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 829-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 585-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «2004 թվականի ապրիլի 14-ի N 585-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 829-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 3-ի N 303-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
      և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի պարարվեստի միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի պարարվեստի գործիչների և պարագետների միության

նախագահ (համաձայնությամբ)

 

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 3-ի N 303-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

 Հ. Հակոբյան

 

 - ՀՀ սփյուռքի նախարար
 

Ա. Պողոսյան

 

 - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
 

Ս. Մանասերյան

 

 - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 

Ռ. Ալավերդյան

 

 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 

Ա. Գյուրջյան

 

 - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի
  տեղակալ
(համաձայնությամբ)
 

Կ. Աճեմյան

 

 - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 

Ս. Սիմոնյան

 

 - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
   վարչության գլխավոր մասնագետ
 

Վ. Վարդանյան

 

 - Երևանի քաղաքապետի տեղակալ  (համաձայնությամբ)
 

Գերաշնորհ Տ. Փառեն
եպիսկոպոս Ավետիքյան

 - Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական
   
գործերի կառավարիչ (համաձայնությամբ)
 

 

 

 

Հայր Վահան ծայրագույն
վարդապետ Օհանյան

   - Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան
   
Եվրոպայի թեմի առաջնորդ (համաձայնությամբ)
 

 

 

 

 Հ. Երդոկյան

   - Հայկական բարեգործական ընդհանուր միության 
   հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն
   (համաձայնությամբ
)
 

 Լ. Գալստյան

   - Համազգային հայ կրթական և մշակութային միության
   հայաստանյան
վարչության նախագահ
   (համաձայնությամբ)
 

 Ռ. Միրզախանյան

 

 - Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ
    (համաձայնությամբ)
 

 Ա. Վարդանյան

   - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
    (համաձայնությամբ)
 

 Ե. Ղազանչյան

   - Հայաստանի թատերական գործիչների միության անդամ
   (համաձայնությամբ)
 

 Վ. Խանամիրյան

 

 - Հայաստանի պարարվեստի միության նախագահ
  (համաձայնությամբ)
 

 Ռ. Ամիրխանյան

   - Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
   միավորման նախագահ (համաձայնությամբ)
 

 Լ. Անանյան

 

 - Հայաստանի գրողների միության նախագահ
  (համաձայնությամբ)

 Կ. Աղամյան

 

 - Հայաստանի նկարիչների միության նախագահ
  (համաձայնությամբ)
 

 Մ. Մինասյան

 

 - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ
  (համաձայնությամբ)
 

 Ռ. Գևորգյանց

 

 - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ
  (համաձայնությամբ)
 

 Ս. Սարաջյան

 

 - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
   ռեկտոր (համաձայնությամբ)
 

 Ա. Երզնկյան

 

 - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
   պրոռեկտոր (համաձայնությամբ)
 

 Ա. Իսաբեկյան

 

 - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր
   (համաձայնությամբ)
 

 Ա. Աղասյան

 

 - ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
 
     

 Կ. Գևորգյան

 

 - Հայաստանի պարարվեստի գործիչների և պարագետների
   միության  նախագահ (համաձայնությամբ)

 Դ. Շահբազյան

 

 - «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
   (համաձայնությամբ)

     

 Ա. Ափոյան

 

 - «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
   (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան