ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 387-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առողջապահական կազմակերպությունների պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորությունները ճշգրտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» N 1238-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը «, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով,» բառերից հետո լրացնել «իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանագրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատվիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ:» բառերով:
2. Սահմանել, որ 2007-2009 թվականների տարեկան արդյունքներով 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից` մինչև սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութաբաժնի գումարների վերահաշվարկ չի կատարվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|