Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.495
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2011 թվականի N 381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 22-րդ կետի պահանջի և «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2011 թվականի համալիր ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 8, 10 և 11 հավելվածներում փոփոխություն` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2011 թվականի ծախսերի նախահաշվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով նախատեսված գումարների ֆինանսավորումն իրականացնել լիցենզավորված կազմակերպության կողմից կազմված նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում, իսկ «Շենքերի և շինությունների շինարարություն» ու «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով նախատեսված գումարների ֆինանսավորումը՝ աշխատանքների՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 381-Ն որոշման

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

07

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջների համաձայն անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 3238000.0 հազ. դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:

Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով`

1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածով նախատեսված է իրականացնել 1201682.7 հազ. դրամի չափով ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Խրախուսման նպատակով ստեղծվել է խրախուսման ֆոնդ, որը հաշվարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձի տարեկան ֆոնդի 50.4 տոկոսի չափով.

2) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» 4131 հոդվածով նախատեսվում է ընդամենը 307526.1 հազ. դրամ, որը հաշվարկվել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

3) «Շարունակական ծախսեր» բաժնով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներով: Տարածքային ստորաբաժանումների ջեռուցման և վառելիքի գումարը մեկ տարվա համար կազմում է 30518.4 հազ. դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել տարածքային ստորաբաժանումների գոտիականությունը և բյուջետային նորմաները: Համակարգում գործող 51 ստորաբաժանումներում լուսավորության, սարքավորումների օգտագործման, ձմռան ամիսներին սարքերի և աշխատողների համար անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովման համար էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 40000.0 հազ. դրամ, կոմիտեի կենտրոնական ապարատի էլեկտրաէներգիայի ծախսերը՝ տարեկան շուրջ 8500.0 հազ. դրամ, իսկ ջեռուցման համար՝ 6500.0 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները պայմանագրեր ունեն «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ: Հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` 1 աշխատողին օրական 30 լիտր ջուր: Համակարգի կողմից օգտագործվող ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձը մեկ տարվա համար կկազմի ընդամենը 1551.7 հազ. դրամ:

Աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրի արժեքը` համաձայն որի ամսական նախատեսված է 30.0 հազ. դրամ վճար, տարեկան` 900.0 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ ստորաբաժանումներ կնքել են աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1990.8 հազ. դրամ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը կկազմեն ընդամենը 2890.8 հազ. դրամ.

4) «Կապի ծառայությունների վճար» 4214 հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2011 թվականին պլանավորվում է իրականացնել 35000.0 հազ. դրամի չափով ծախս: Հաշվարկներն իրականացվել են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները.

5) «Ապահովագրական ծախսեր» 4215 հոդվածով պլանավորվել է 2560.0 հազ. դրամի չափով ծախս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 64 ավտոմեքենաների ապահովագրության համար.

6) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» 4216 հոդվածով ծախսերը նախատեսված են համաձայն տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված տարածքների վարձակալության մասին պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 32600.0 հազ. դրամ.

7) «Արտագերատեսչական ծախսեր» 4217 հոդվածով` տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 56000.0 հազ. դրամ.

8) «Գործուղումներ և շրջագայության ծախսեր». 2011 թվականին պլանավորվում են գործուղումներ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 4221 հոդվածով՝ 17000.0, և 4222 հոդվածով՝ 10000.0 հազ. դրամի չափով ծախս: Կատարված հաշվարկներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա.

9) ծառայությունների ձեռքբերման ծախսերը ներառում են «Վարչական ծառայություններ» 4231 հոդվածով` 5000.0 հազ. դրամի, «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածով՝ 37490.0 հազ. դրամի չափով ծախս, «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 4000.0 հազ. դրամ և «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածով՝ 20000.0 հազ. դրամ.

10) «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածով նախատեսվում է իրականացնել համակարգի գերատեսչական ցանցի սպասարկման, անշարժ գույքի շուկայի վերլուծության և մոնիթորինգի աշխատանքները` 85000.0 հազ. դրամ.

11) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածով ծախսերը 2011 թվականին կազմում են 90000.0 հազ. դրամ։

Նախատեսվում է կատարել ընթացիկ նորոգման աշխատանքներ՝

ա. Վեդու տարածքային ստորաբաժանում՝ 3200.0 հազ. դրամ,

բ. Հրազդանի տարածքային ստորաբաժանում՝ 2800.0 հազ. դրամ,

գ. Կենտրոնի տարածքային ստորաբաժանում՝ 22500.0 հազ. դրամ,

դ. Արաբկիրի տարածքային ստորաբաժանում՝ 21800.0 հազ. դրամ,

ե. Շենգավիթի տարածքային ստորաբաժանում՝ 14500.0 հազ. դրամ,

զ. Էրեբունու տարածքային ստորաբաժանում՝ 1100.0 հազ. դրամ,

է. տեղեկատվական կենտրոնի տարածքում Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանում՝ 24100.0 հազ. դրամ,

«Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածով ծախսերը` 30680.0 հազ. դրամ.

12) «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածով 2011 թվականին նախատեսվում է կատարել ձեռքբերում՝ 40000.0 հազ. դրամի չափով, «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածով (բենզին) ծախսը 66100.3 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածով՝ 6000.0 հազ. դրամ.

13) «Այլ հարկեր» 4822 հոդվածով՝ 500.0 հազ. դրամ և «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածով՝ 500.0 հազ. դրամ.

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

01

06

01

13

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի
հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

14) սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվել է 5000.0 հազ. դրամ՝ «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածով.

15) «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով նախատեսվում է կատարել 30000.0 հազ. դրամի գնում.

16) «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածով` 5000.0 հազ. դրամի չափով ծախսեր, միջոցները նախատեսված են գազիֆիկացման աշխատանքներ կատարելու համար։

Վեդու տարածքային ստորաբաժանման գազիֆիկացում՝ 1000.0 հազ. դրամ,

Սիսիանի տարածքային ստորաբաժանման գազիֆիկացում՝ 1000.0 հազ. դրամ,

Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման գազիֆիկացում՝ 1800.0 հազ. դրամ,

Արմավիրի տարածքային ստորաբաժանման գազիֆիկացում՝ 1200.0 հազ. դրամ.

17) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածով 2011 թվականին նախատեսվում է կատարել 90000.0 հազ. դրամի չափով ծախսեր: Նախատեսվում է կատարել տեղեկատվական կենտրոնի տարածքում Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանում՝ 90000.0 հազ. դրամ.

18) «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածով ձեռքբերման ծախսերը նախատեսվում է 70000.0 հազ. դրամ, 13 ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով.

19) «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածով 2011 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 80000.0 հազ. դրամի` համակարգիչներ, տպիչներ, սկաներ, գրասենյակային կահույք և այլ սարքավորումների գնում.

20) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132 հոդվածով նախատեսվում է կատարել 15000.0 հազ. դրամի ծախս` համակարգչային ծրագրային փաթեթներ ձեռք բերելու համար.

 21) «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» 5133 հոդվածով նախատեսվում է կատարել 195000.0 հազ. դրամի ծախս, որը կազմված է`

 ա. գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացում` 18637.6 հազ. դրամ, նյութերը կցված են,

 բ. տեղագրական քարտեզագրության աշխատանքներ` 109105.0 հազ. դրամ, նյութերը կցված են,

 գ. աշխարհագրական անվանումների աշխատանքներ` 12992.4 հազ. դրամ, նյութերը կցված են,

 դ. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման աշխատանքներ` 54265.0 հազ. դրամ.

 22) «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածով նախատեսվում է կատարել 5000.0 հազ. դրամի ծախս` ընթացիկ նորոգման և վերանորոգման՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախահաշվային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով 2011 թվականին նախատեսվում է աշխատանքներ իրականացնել գեոդեզիայի, տեղագրական քարտեզագրության, աշխարհագրական անվանումների ուղղություններով:

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է ապահովելու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսությանը, պաշտպանությանը, գիտությանը, կրթությանը և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով:

 

Գեոդեզիա

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

Պետական գեոդեզիական ցանցն ստեղծված է հանրապետության ամբողջ տարածքում և հիմք է հանդիսանում խտացման ու հանութային ցանցերի կառուցման համար: Դա հնարավորություն է տալիս առավել ռացիոնալ և ճշգրիտ ձևով կազմակերպելու ցանկացած տեսակի տեղագրագեոդեզիական կամ հանութային աշխատանքներ: Պետական գեոդեզիական ցանցի կետերը և բարձրությունները հիմք են նաև գեոդինամիկական պոլիգոնների ստեղծման, սողանքների ուսումնասիրման, ինժեներահետազոտական, քաղաքաշինական, երկրաբանահետախուզական, պաշտպանական խնդիրների և այլ գիտական ծրագրերի իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 225 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդրվել է ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը: ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքների արդյունքում ստեղծվել է Ազգային գեոդեզիական ցանցը՝ հետևյալ կառուցվածքով` 0-ական դասի 5-րդ կետ, 1-ին դասի 41-րդ կետ, 2-րդ դասի 1069-րդ կետ:

Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ պետական գեոդինամիկական պոլիգոնի ստեղծումը, թարմացումը և զարգացումը դասվում են պետական նշանակության աշխատանքների շարքը:

Ներկայացվող ծրագիրը կազմված է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ):

Գեոդինամիկական պոլիգոններում դիտարկումները պահանջում են բարձր ճշտություն և գիտական վերլուծություն, որը կարելի է ապահովել նոր ժամանակակից գեոդեզիական տեխնոլոգիաների և բարձր ճշտության գործիքների կիրառման միջոցով: Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը՝ անհրաժեշտություն է առաջանում կատարել գեոդինամիկական պետական նշանակության դիտարկումներ և գիտահետազոտական վերլուծություններ:

Հայաստանի տարածքը գտնվում է արաբական և եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) արաբական պլատֆորմը շարժվում է եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք 28+3 մմ / տարի արագությամբ: Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա արաբական և եվրասիական պլատֆորմների գոտում ընդհանրապես և Հայաստանում՝ մասնավորապես: Այնպիսի տեխնիկապես զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ճապոնիան, վերջին հարյուրամյակի ընթացքում լուրջ առաջխաղացումներ չունեն երկրաշարժերի կանխագուշակման խնդրի լուծման գործում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն վեց ակտիվ երկրաբանական խզվածքներ: Հայաստանի Հանրապետության երկրաշարժավտանգ գոտիներում գեոդեզիական ճշգրիտ չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել երկրաշարժագիտական սարքերի ու համակարգերի տեղադրման տեղը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ առկա են կրկնվող բարձրակարգ նիվելիրային ընթացքների և արբանյակային ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) (GPS) դիրքորոշման կայաններով դիտարկումների տվյալներ, ժամանակակից ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաներ կրող տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ՝ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

Նախկին Խորհրդային Միության երկրաշարժամետ շրջաններում երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով պարբերաբար կատարվել են ուսումնասիրություններ՝ բարձր ճշգրտության առաջին և երկրորդ դասերի նիվելիրացման եղանակով:

Սպիտակի երկրաշարժից հետո ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտում առաջին անգամ մշակվեց յուրահատուկ տեխնիկական նախագիծ՝ Երևանի տարածաշրջանում Գառնիի ակտիվ խզվածքի (Երևանից 22 կմ հեռավորությամբ) և Փարաքար-Այնթափ հատվածում առաջին դասի նիվելիրացման պարբերական դիտարկումներ իրականացնելու նպատակով: Աշխատանքների հիմնական նպատակն էր փուլային դիտարկումների հիման վրա ստացված անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը, ինչպես նաև տրամադրումը սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետների: Իրականացվեցին մի քանի փուլի դիտարկումներ, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով այդ աշխատանքներն անհրաժեշտ շարունակություն չունեցան ֆինանսավորման բացակայության պատճառով:

Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը՝ անհրաժեշտություն առաջացավ վերսկսելու այդ աշխատանքները, միաժամանակ վերանայելով դիտարկումների իրականացման տեխնիկական և որակական պահանջները:

 

II. Աշխատանքների իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ՝ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով բարձր ճշգրտության I և II դասերի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության սեյսմիկ շրջաններում:

«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մշակված տեխնիկական նախագծի համաձայն Երևանի մերձակայքում գտնվող Գառնիի ակտիվ խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության առաջին դասի նիվելիրացման և արբանյակային ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) (GPS) դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակն է փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա ստանալ երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի նոյեմբերի 16-ից «Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում աշխատանքների իրականացման սխեման և տեխնիկական նախագիծը հաստատելու մասին» N 07-294-L հրամանի համաձայն 2008 թվականին «Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոն» օբյեկտում իրականացվել են առաջին փուլի դիտարկումները, իսկ 2009 թվականին կատարվել է երկրորդ փուլը: Աշխատանքներն իրականացվում են միայն բարձրակարգ ժամանակակից թվային նիվելիրներով և արբանյակային ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) (GPS) դիրքորոշման կայաններով:

Համեմատելով առաջին դասի նիվելիրացման դիտարկումների ներկա և նախկին տարիներին իրականացված վերազանցումների ամփոփագրերը, ինչպես նաև այդ կետերի դրոշմանիշների և հենանիշների վերջնական հավասարակշռված բարձրությունները՝ կարելի է պատկերել երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժի արագության գրաֆիկը, որի արդյունքում հնարավոր կլինի միանշանակ պնդելու՝ կա արդյոք երկրակեղևի փոփոխություն, թե՝ ոչ:

Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել աշխատանքները Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում` խզվածքների վրա իրականացնելով առաջին դասի նիվելիրացման և ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) (GPS) կետերի դիտարկման աշխատանքներ:

 

III. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

Ծրագրի իրականացման նպատակով դիտարկման ժամանակ պարտադիր պայման է Երևանում տեղակայված «Կոմիտաս» կայանի աշխատանքները: Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերը նախատեսվում է դիտարկել 12 ժամ տևողությամբ երկհաճախականի արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով: Հիմնակետերի դիտարկման աշխատանքների համար ելակետային են գոյություն ունեցող հիմնակետերը: Դիտարկման մեկ փուլ է կազմում 12 ժամ տևողությամբ դիտարկման ընթացքը: Դիտարկման յուրաքանչյուր փուլի ընթացքում դիտարկվում է ՎիՋիԷս-84 (WGS-84) համակարգի 5 հիմնակետ այն սկզբունքով, որ նախորդ փուլի ընթացքում արդեն դիտարկված կետերից երկուսը միշտ կրկնվի, այսինքն, ունենում ենք երկու կետ, որոնց միջոցով հնարավոր է դառնում համակարգչային մշակման ընթացքում միմյանց կապակցել և հավասարակշռել տարբեր փուլերի դիտարկման արդյունքները, այսինքն, յուրաքանչյուր փուլի ընթացքում նախորդ փուլի երկու կետ բազային են ընթացիկ փուլի նոր դիտարկվող կետերի համար:

Առաջին դասի նիվելիրացման աշխատանքները կատարվում են ժամանակակից շվեյցարական Leica ֆիրմայի արտադրության N A-3003 տիպի թվային նիվելիրի միջոցով, որն ավտոմատ կերպով չափաձողերից վերցրած հաշվեցույցները մուտքագրում է հիշողության քարտի մեջ՝ բացառելով սխալների մարդկային գործոնը, իսկ անթույլատրելի պայմանների (թևերի անհավասարության, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխումների, ռեֆրակցիայի և այլն) դեպքում գործիքը չափում չի իրականացնում:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հետևյալը`

Մերձերևանյան գեոդինամիկական գեոպոլիգոնում՝

ա. ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) (GPS) կետերի դիտարկումներ մշտական գործող երկրորդ դասի ծրագրով և երկրորդ դասի ցանցի կետերի դիտարկում՝ մշտական գործող 2 բազայի աշխատանքի ընթացքում,

բ. առաջին դասի նիվելիրացում՝ խզվածքներով (երրորդ փուլ) և հիմնական գծով:

 

IV. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում խզվածքների վրա 24 GPS հիմնակետերի դիտարկման և առաջին դասի նիվելիրացման (երրորդ փուլ) (113.725 կմ) նյութեր:

 

V. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

2011 թվականին գեոդեզիայի բնագավառում նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում.

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Աղյուսակ N 1

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

Ծավալը

Գումարը (հազ. դրամ)

1.

GPS կետերի դիտարկումներ՝ մշտական գործող երկրորդ դասի ծրագրով

կետ

87910

24

2109.8

2.

Երկրորդ դասի ցանցի կետերի դիտարկում՝ մշտական գործող 2 բազայի աշխատանքի ընթացքում

կետ

10379

5

51.9

3.

Առաջին դասի նիվելիրացում

գծ. կմ

131026

53.625

7026.3

4.

Առաջին դասի նիվելիրացում՝ խզվածքներով (երրորդ փուլ)

գծ. կմ

157231

60.1

9449.6

 

 Ընդամենը

     

 18 637.6

 

2011 թվականին գեոդեզիայի բնագավառում նախատեսվող աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ եռամսյակների, ներկայացված է N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2


Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց


Գեոդեզիայի բնագավառում 2011 թվականին նախատեսվող աշխատանքների

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միա-վորը

Միա-վորի արժեքը (դրամ)

Ընդհա-նուր ծավալը

Ընդհանուր գումարը (հազ. դրամ)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալը

գումարը (հազ.
դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

1.

GPS կետերի դիտարկումներ՝ մշտական գործող երկրորդ դասի ծրագրով

կետ

87.91

24

2109.8

24

2109.84

0

0

 

0

 

0

2.

Երկրորդ դասի ցանցի կետերի դիտարկում՝ մշտական գործող 2 բազայի աշխատանքի ընթացքում

կետ

10.379

5

51.9

5

51.895

0

0

 

0

 

0

3.

Առաջին դասի նիվելիրացում

գծ.կմ

131.026

53.625

7026.3

15

1965.39

38.625

5060.879

 

0

 

0

4.

Առաջին դասի նիվելիրացում՝ խզվածքներով (երրորդ փուլ)

գծ.կմ

157.231

60.1

9449.6

15

2358.465

45.1

7091.118

 

0

 

0

Ընդամենը

     

18637.6

 

6485.59

 

12152.0

       

 

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

Տեղագրական քարտեզագրության ոլորտում պետական մասշտաբային շարքի քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման և այլ համապատասխան իրավական ակտերի որոշումների շրջանակներում:

Թվային տեղագրական քարտեզները հիմք են գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով քարտեզների ստեղծման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական թվային քարտեզներ ստեղծելը, Հայաստանի Հանրապետության տարածքի մոտավորապես 45 տոկոսում լուսանկարահանում չէր իրականացվել, և այդ տարածքների թվային տեղագրական քարտեզներն ստեղծվել են 15-20 տարի վաղեմություն ունեցող ավանդական եղանակով ստեղծված տեղագրական քարտեզների հիման վրա, անհրաժեշտություն է առաջանում տիեզերալուսանկարահանման թարմ նյութերի միջոցով ուսումնասիրել այդ տարածքները և առավել շատ փոփոխության ենթարկված տարածքների տեղագրական քարտեզները թարմացնել: Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականին կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: Ընդունիչ կայանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում, որի միջոցով հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակահատվածում և բարձր ճշտությամբ նկարահանելու անհրաժեշտ տարածքներ: 2009 թվականին իրականացված տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա թարմացվել են Հայաստանի Հանրապետության 1700 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները: 2010 թվականին իրականացված տիեզերալուսանկարահանման աշխատանքների տվյալների հիման վրա ավարտվել են Հայաստանի Հանրապետության 3600 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:

Տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի ապրիլի 23-ի N 07-84-Ն հրամանով հաստատված` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և թվայնացման հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. Աշխատանքների իրականացման նպատակը

 

Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին՝ արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխանող տիեզերալուսանկարահանման թարմ տվայալների հիման վրա հայերենով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:

2011 թվականին տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում են նաև նրանից, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կծածկվի տիեզերալուսանկարների և օդալուսանկարների հիման վրա ստեղծված տեղագրական թվային քարտեզներով, որոնք հիմք կարող են հանդիսանալ պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանութային) հիմքի ստեղծման և ներդրման համար:

Թարմացվող տեղագրական քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն քարտեզի ամբողջ ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվի «Գաղտնի» և «Հատուկ նշանակության օբյեկտների» մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների ու հատակագծերի հրատարակումը:

 

III. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

 Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները՝

1) Հայաստանի Հանրապետության 4570 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նպատակով տիեզերալուսանկարահանված, մշակված և վերծանված տեղագրական նյութեր.

2) Հայաստանի Հանրապետության 4570 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային շարքի թարմացված էլեկտրոնային տեղագրական քարտեզներ:

 

IV. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

2011 թվականին նախատեսվում է իրականացնել տիեզերալուսանկարահանման աշխատանքներ և ստացված նյութերի մշակում, ինչպես նաև 2010 թվականին իրականացված տիեզերալուսանկարահանման նյութերի մշակում, որոնց հիման վրա կատարվելու է մոնիթորինգ: Մոնիթորինգի արդյունքում տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա բացահայտվելու են նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալներով կազմվելու է տեխնիկական նախագիծ, որի հիման վրա կատարվելու են փոփոխություններ կրած 4570 քառ. կմ տարածքների՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ:

Թարմացման աշխատանքներն իրականացվելու են 1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով կիրականացվեն նույն տարածքների՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները: Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և յուրաքանչյուր տարի իրականացվող տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ, որի արդյունքներով բացահայտվելու և թարմացվելու են տարբեր հանգամանքներով պայմանավորված նկատելի փոփոխություններ կրած տարածքների՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները:

 

V. Աշխատանքների բյուջեն

 

2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների, ներկայացված է N 3 աղյուսակում.

 

 Աղյուսակ N 3

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազ. դրամ)

1.

Թարմացման ենթակա աշխատանքների ուսումնասիրում և նախագծի կազմում

նախագիծ

1

360000

360.0

2.

Տիեզերալուսանկարահանում (ըստ պայմանագրի` 5 500 եվրո / րոպե)

րոպե

3

3300000

9900.0

3.

Արբանյակային ալեհավաքի սպասարկման վճար (ըստ պայմանագրի` ամսական 2000 եվրո)

ամիս

1.5

1200000

1800.0

4.

Տիեզերակայանից ստացված տեղեկատվության սինթեզում, ֆորմատավորում և նախնական մշակում

քառ. կմ

-

-

8400.0

5.

Պլանաբարձունքային հիմքի ապահովում

քառ. կմ

4570

4777

21830.9

6.

Դաշտային վերծանում

քառ. կմ

4570

9774

44667.18

7.

PCI ծրագրային փաթեթի միջոցով համապատասխան անվանաթերթերի և օրթոֆոտոների ստացում

քառ. կմ

4570

728

3326.96

8.

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

քառ. կմ

4570

320

1462.4

9.

ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացում

քառ. կմ

4570

3730

17046.1

10.

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվե-
տվություն

1

311500

311.5

Ընդամենը

     

109105.00

 

2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ եռամսյակների, ներկայացված է N 4 աղյուսակում.

 

Աղյուսակ N 4


Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց


Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2011 թվականին նախատեսվող աշխատանքների

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ընդհա-նուր ծավալը

Ընդհանուր գումարը (հազ. դրամ)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծա-վալը

գու-մարը (հազ. դրամ)

ծա-վալը

գու-մարը (հազ. դրամ)

ծա-վալը

գու-մարը (հազ. դրամ)

ծա-վալը

գու-մարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

Թարմացման ենթակա աշխա-
տանքների ուսումնասիրում և
նախագծի կազմում

նախագիծ

1

360.0

1

360.0

0

0

0

0

0

0

2.

Տիեզերալուսանկարահանում
(ըստ պայմանագրի` 5500
եվրո/րոպե)

րոպե

3

9900.0

0

0

2

6600.0

1

3300.0

0

0

3.

Արբանյակային ալեհավաքի սպասարկման վճար (ըստ պայմանագրի` ամսական 2000 եվրո)

ամիս

1.5

1800.0

0

0

1

1200.0

0.5

600.0

0

0

4.

Տիեզերակայանից ստացված
տեղեկատվության սինթեզում,
ֆորմատավորում և նախնա-
կան մշակում

քառ. կմ

-

8400.0

0

0

-

3600.0

-

3600.0

-

1200.0

5.

Պլանաբարձունքային հիմքի
Ապահովում

քառ. կմ

4570

21830.9

0

0

2000

9554.0

1500

7165.5

1070

5111.4

6.

Դաշտային վերծանում

քառ. կմ

4570

44667.2

0

0

2000

19548.0

1500

14661.0

1070

10458.2

7.

PCI ծրագրային փաթեթի
միջոցով համապատասխան
անվանաթերթերի և օրթո-
ֆոտոների ստացում

քառ. կմ

4570

3327.0

0

0

1700

1237.6

1500

1092

1370

997.4

8.

Տիեզերալուսանկարահանման նյութերի խտացում և հավասարակշռում

քառ. կմ

4570

1462.4

0

0

1700

544.0

1500

480.0

1370

438.4

9.

ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացում

քառ. կմ

4570

17046.1

0

0

1500

5595.0

1400

5222.0

1670

6229.1

10.

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվե-տվություն

1

311.5

0

0

0

0

0

0

1

311.5

Ընդամենը

109105.0

-

360.0

-

47878.6

-

36120.5

-

24745.9

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

Աշխարհագրական անվանումների բնագավառում աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան 2002-2007 թվականների ընթացքում իրականացվել և ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թվականների ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքի մոտավորապես 40000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման աշխատանքներ, որոնց մոտավորապես 65 տոկոսն օտարամուտ և անբարեհունչ անվանումներ էին: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009 և 2010 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության տարբեր որոշումներով հաստատվել են համապատասխանաբար մոտավորապես 2600 (2009 թվականին՝ մոտավորապես 1800 և 2010 թվականին՝ մոտավորապես 800) աշխարհագրական օբյեկտների նոր անվանումներ: Գրանցվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների մոտավորապես 40000 անվանումները: Անվանափոխվել են Հայաստանի Հանրապետության 59 բնակավայրերի անվանումները: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Հրատարկվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան» և «Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ» տեղեկատուները:

 2008 թվականից սկսվել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերենով տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2011 թվականին: Աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի 2012 թվականին հրատարակել մոտավորապես 200000 աշխարհագրական օբյեկտների անվանում պարունակող պաշտոնական տեղեկատուն:

 

II. Աշխատանքների իրականացման նպատակը

 

Ծրագրի հիմնական նպատակն է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնք կնպաստեն բնագավառի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

2011 թվականին ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքները, որոնք կրում են շարունակական բնույթ և բխում են «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի պահանջներից: Վարման աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:

2011 թվականին շարունակվելու են 2008 թվականից սկսված՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնք բխում են «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից և կարևոր նշանակություն ունի լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ ոլորտներում:

2011 թվականին «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների համաձայն, շարունակելով մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները, ավարտվելու են Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի նախապատրաստման և հրատարակչական աշխատանքները: Բառարանն ընդգրկելու է մանրամասն տեղեկատվություն աշխարհի պետությունների մասին, այդ թվում` պաշտոնական լեզուն, տարածքը, բնակչությունը, գերիշխող կրոնը, վարչական բաժանումը, օրենսդիր և գործադիր մարմինները և այլ տեղեկություններ:

 

 III. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալը`

ա. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների թարմացված և համալրված պետական քարտադարան,

բ. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների՝ 33462 անվանումներով համալրված տեղեկատվական բանկ,

գ. Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի` նախապատրաստական աշխատանքների երկրորդ մասը (մնացած 120 պետություններն ու տարածքները) և հրատարակված 300 օրինակը:

 

 IV. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

 2011 թվականին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման, համալրման և թարմացման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն ներառում է տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում՝ ի հաշիվ նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների (եկեղեցիներ, մատուռներ, կամուրջներ, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ և այլն) և գոյություն ունեցող աշխարհագրական օբյեկտների անվանափոխման աշխատանքները: Ելնելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «զ» կետի պահանջներից՝ նախատեսվում է իրականացնել նաև տեղեկատվության տրամադրում:

 «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն շարունակվելու են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները: Վերջինիս անհրաժեշտությունը բացատրվում է նաև նրանով, որ վերջին տարիների ընթացքում ավելացել է հայալեզու հրատարակչական արտադրանքը, որտեղ տեղ են գտնում բազմաթիվ աշխարհագրական անվանումներ: Ստեղծվել են նոր հեռուստա- և ռադիոընկերություններ, գրահրատարակչություններ, թերթեր և ամսագրեր, որոնց կողմից ներկայացվող նյութերում անճշտություններից և կոպիտ վրիպակներից խուսափելու նպատակով շատ կարևոր է ունենալ աշխարհի աշխարհագրական անվանումների ճշգրիտ գրելաձևերը:

Այս աշխատանքներն իրականացվելու են՝ օգտագործելով անգլիական Քոլինզ հրատարակչության կողմից 2004 թվականին հրատարկված Աշխարհի ատլասը, ինտերնետային կայքերը և այլ քարտեզագրական նյութեր: Աշխատանքներն արդյունավետ և որակով կատարելու նպատակով ընդգրկվելու են նաև լեզվաբաններ, աշխարհագրագետներ, պատմաբաններ և այլ մասնագետներ:

Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի հրատարակման նպատակով 2011 թվականին ավարտվելու են նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում հավաքագրվելու և մշակվելու է մանրամասն տեղեկատվություն աշխարհի պետությունների մասին, այդ թվում` պաշտոնական լեզուն, տարածքը, բնակչությունը, գերիշխող կրոնը, վարչական բաժանումը, օրենսդիր և գործադիր մարմինները և այլ տեղեկություններ: Տարվա վերջում այս աշխատանքը պետք է հրատարակվի և բաշխվի պետական կառավարման մարմիններին ու կազմակերպություններին:

 

 V. Աշխատանքների բյուջեն

 

Աշխարհագրական անվանումների բնագավառում 2011 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների, ներկայացված է N 5 աղյուսակում.

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Աղյուսակ N 5

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Միավորի արժեքը (դրամ)

Ծավալը

Գումարը
(հազ. դրամ)

1.

ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների`

       

ա. թարմացում

ամիս

300000

6

1800.0

բ. քարտադարանի վարում

ամիս

100000

8

800.0

2.

Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում

անվանում

200

33462

6692.4

3.

Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի՝        
ա. նախապատրաստում

պետություն

25000

120

3000.0

բ. Հրատարակում

օրինակ

2333

300

700.0

Ընդամենը

     

12992.4

2011 թվականին աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ ըստ եռամսյակների, ներկայացված է N 6 աղյուսակում.

 

Աղյուսակ N 6


Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց


Աշխարհագրական անվանումների բնագավառում 2011 թվականին նախատեսվող աշխատանքների

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազ. դրամ)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

1.

ՀՀ աշխարհագրական
 անվանումների հաշվառման և գրանցման
աշխատանքների`
ա. թարմացում

ամիս

6

300000

1800.0

1

300.0

2

600.0

2

600.0

1

300.0

բ. քարտադարանի
 վարում

ամիս

8

100000

800.0

1

100.0

2

200.0

2

200.0

3

300.0

2.

Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում

անվանում

33462

200

6692.4

7462

1492.4

8500

1700.0

8500

1700.0

9000

1800.0

3.

Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի՝
ա. նախապատրաստում

պետություն

120

25000

3000.0

30

750.0

40

1000.0

40

1000.0

10

250.0

բ. հրատարակում

օրինակ

300

2333

700.0

0

0

0

0

0

0

300

700.0

Ընդամենը

     

12992.4

 

2642.4

 

3500.0

 

3500.0

 

3 350.0

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄԸ

 

I. Ներկա իրավիճակը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2003 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

Հանութագրման համար որպես ելակետեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետության՝ գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1966 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն երկրի նկատմամբ կողմնորոշման որոշ շեղումներ: Այդ շեղումները հավասարակշռելու համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման ու հանութային ցանցերը կապակցել արբանյակային տեխնոլոգիաներով նոր ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի կետերին:

Տեղագրական քարտեզներն ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք են հանդիսացել արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված բարձր ճշտության ազգային գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից՝ մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն, նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ գործիքային եղանակով հնարավոր չէ հանութագրել:

Այս երկու տիպի քարտեզագրական աշխատանքները, ինչպես նշվեց վերևում, կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա:

Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման ոլորտները:

«Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն, սկսած 2002 թվականից, հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական ու քաղաքային համայնքների վարչական սահմանները և տեղադրվել են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներում:

Նշված սահմանների նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 1873-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին հայեցակարգով հանրապետությունում իրականացվում են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքները: Այսինքն, տեղական ինքնակառավարումը կիրականանա հանրապետության ամբողջ տարածքում:

Համայնքների վարչական սահմանների իրավական ձևակերպումից հետո, գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է դրանց հանգուցային և բնորոշ կետերը սահմանված նմուշի սահմանանիշերով ամրացնել տեղանքում (բնության մեջ) և կապակցել պետական գեոդեզիական ցանցին:

 

II. Աշխատանքների խնդիրները

 

Քանի որ հիմնականում բազային-թվային տեղագրական քարտեզներն ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմաններն արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:

Ներկայացվող ծրագրի նպատակն է իրականացնել տեղագրական և կադաստրային քարտեզների համադրում` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:

Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային կետերի կոորդինատային համակարգը և, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյալները հստակեցնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, կկատարվի նաև հավելյալ դաշտային չափագրումներ:

Ծրագրի հիմնական խնդիրն է համայնքների իրավական ձևակերպում ստացած վարչական սահմանների հանգուցային կետերն ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:

 

III. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու երկու քարտեզներում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

Այն փոփոխությունները, որոնք բնության մեջ կարող են առաջացնել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխություն, այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական քարտեզներում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը, և դրանք քարտեզում ճիշտ պատկերելու համար անհրաժեշտություն կառաջանա տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու:

Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների և համայնքների վարչական սահմանների համադրման ժամանակ:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում են`

ա. աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ,

բ. դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի որոշում, նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում,

գ. կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում,

դ. շրջադարձային կետերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում,

ե. տեխնիկական հաշվետվության կազմում:

 

IV. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը

 

2011 թվականին ծրագրով նախատեսվում է 54265.0 հազ. դրամի չափով աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 44 համայնքներում:

 

V. Ակնկալվող արդյունքները

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարում` սահմանակից համայնքների միջև սահմանային հարցերի իրավական հիմքերի ստեղծումը, ինչպես նաև կունենանք համադրված տեղագրական և կադաստրային քարտեզներ, Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցում համայնքների սահմանների դիտարկված և հավասարակշռված շրջադարձային կետերի կոորդինատներ, կապակցված պետական գեոդեզիական ցանցի հետ, որը հնարավորություն կտա կարգավորելու ցանկացած վիճահարույց հողային և սահմանային վեճ: Վերջապես ճշգրիտ հիմքերի արդյունքում կունենանք հանրապետության կտրվածքով ճշգրտված հողային հաշվեկշիռ` ըստ համայնքների և մարզերի:

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ)՝ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Միավորի արժեքը (հազ. դրամ)

Գումարը՝ ընդամենը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1.

ՀՀ Վայոց ձորի մարզի 44 համայնքի տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ

նախ.

1

300.0

300.0

2.

Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում

համայնք

44

96.28

4236.0

3.

Համայնքների վարչական սահմանների փոխադրումը բնության մեջ (դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում, սահմանանիշերի հանձնում տեղական ինքնակառավարման մարմիններին)

շրջադար-ձային կետ

3000

12.26

36784.8

4.

Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում

շրջադար-ձային կետ

3000

1.15

3450.0

5.

Տեխնիկական հաշվետվության կազմում

մարզ

1

450.0

450.0

 

 Ընդամենը

     

45220.8

 

 ԱԱՀ (20 տոկոս)

     

9044.2

 

 Ընդամենը

     

54265.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 381-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

       

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

       
 

06

 

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

       
   

01

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

       
               
     

13. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի կարողությունների զարգացում

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

       
     

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

0.0

0.0

0.0

0.0

     

Որից`

       
     

- Շենքերի և շինությունների 
ձեռքբերում

0.0

(5000.0)

(5000.0)

(5000.0)

     

- Շենքերի և շինությունների կա-
պիտալ վերանորոգում

0.0

5000.0

5000.0

5000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 381-Ն որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 8 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

կենտրոնական ապարատի պահպանման ծախսեր

ստորաբաժանումների պահպանման ծախսեր

Ընդամենը

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

առաջին եռամ-սյակ

առա-ջին կիսամ-յակ

ինն ամիս

տա-րի

առա-ջին եռամ-սյակ

առաջին կիսամ-յակ

ինն
 ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

 

0.0

0.0

0.0

         

0.0

0.0

0.0

այդ թվում`

                       

Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

         

0.0

0.0

0.0

այդ թվում`

                       

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

                       

այդ թվում`

                       

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

0.0

0.0

0.0

         

0.0

0.0

0.0

այդ թվում`

                       

- Շենքերի և շինությունների ձեռքբերում

-

(5000.0)

(5000.0)

(5000.0)

-

-

-

-

-

(5000.0)

(5000.0)

(5000.0)

 - Շենքերի և շինությունների կապիտալ 
 վերանորոգում

-

5,000.0

5,000.0

5,000.0

-

-

-

-

-

5,000.0

5,000.0

5,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 381-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
(հազ. դրամ)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման
ձևը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Բաժին N 01

Խումբ N 06

Դաս N 01

Ծրագիր N 13

0.0

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի կարողությունների զարգացում

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(5000.0)

Ոչ բնակելի շենքերի և հողի առուվաճառքի ծառայություններ

դրամ

1.0

ՆՄ

(5000.0)

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

5000.0

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

դրամ

1.0

ԲԸ

5000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 381-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամ-յակ

ինն ամիս

տարի

առաջին եռամ-սյակ

առաջին կիսամ-յակ

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

 

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները

2.1. Կարողությունների զարգացում

 

2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

U001 ԿՀ01

Անվանումը
Շենքեր և շինություններ
Նկարագրությունը
Շենքի և շինությունների ձեռքբերում

Քանակական

Վարչական տարածքի ձերքբերում (հատ)

0

0

0

0

0.0

0.0

0.0

0.0

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

0.0

(5000.0)

(5000.0)

(5000.0)

Ակտիվի ծառայության
կանխատեսվող ժամկետը

20 տարի

       

0.0

0.0

0.0

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Կիրառելի չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից
իրականացվող Ը001 Անշարժ գույքի պետական
միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի
վերլուծությունների, համակարգված դիտարկումների
իրականացման և իրազեկման ծառայությունների ծրագրի
իրականացումն ապահովելու համար։

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և  իրազեկման ծառայություններ (ԱԾ01)

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի գործունեության ապահովում, ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում

Ծրագրային դասիչը

U001 ԿՀ03

Անվանումը
Շենքեր և շինություններ
Նկարագրությունը
Շենքի և շինությունների կապիտալ վերանորոգում

Քանակական

Շենքերի հիմնանորոգում (հատ)

0

0

0

0

0.0

0.0 0.0 0.0

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

 

X

 

0.0

5000.0 5000.0 5000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

20 տարի

      

 

 

 

0.0

0.0 0.0 0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Կիրառելի չէ

      

 

 

 

0.0

0.0 0.0 0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող
բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

      

 

 

 

0.0

0.0 0.0 0.0

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող Ը001 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայությունների ծրագրի իրականացումն ապահովելու համար։

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների,
համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ (ԱԾ01)

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի գործունեության ապահովում, ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան