«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11507385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
9 հոկտեմբերի 2007 թ. |
N 132-Ն |
17 հոկտեմբերի 2007 թ. |
N 758-Ն |
22 հոկտեմբերի 2007 թ. |
N 09-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 204-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 13-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 204-Ն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 12-ի թիվ 13-Ն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի թիվ 2-Ն «Հայաստանի Հանրապետության 2007թ. պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաստատելու մասին» համատեղ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հրամանով հաստատված հավելվածի «2007թ. ֆինանսական միջոցների բաշխումն ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» սյունակի «Ընդամենը (հազ. դրամ)» ենթասյունակի՝
ա. 1-ին տողում «30 900.0» թիվը փոխարինել «17 400.0» թվով,
բ. 4-րդ տողում «25 000.0» թիվր փոխարինել «20 000.0» թվով,
գ. 5-րդ տողում «70 000.0» թիվը փոխարինել «75 000.0» թվով,
դ. 8-րդ տողում «147 000.0» թիվը փոխարինել «153 500.0» թվով,
ե. 11-րդ տողում «90 000.0» թիվը փոխարինել «97 000.0» թվով.
2) նույն սյունակի «Այդ թվում՝ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման ծախսեր (հազ. դրամ)» ենթասյունակի՝
ա. 1-ին տողում «233.5» թիվը փոխարինել «131.7» թվով,
բ. 4-րդ տողում «189.0» թիվը փոխարինել «151.0» թվով,
գ. 5-րդ տողում «529.2» թիվը փոխարինել «567.0» թվով,
դ. 8-րդ տողում «1110.0» թիվը փոխարինել «1159.0» թվով,
ե. 11-րդ տողում «680.0» թիվը փոխարինել «733.0» թվով:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ա. Վարդանյան |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ Վ. Խաչատրյան |
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Հ. Աբրահամյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|