Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 1997 г. том 1 Հոդ.502
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 388-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 9-րդ կետում «2010» թիվը փոխարինել «2011» թվով.

2) որոշումը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 2 հասցեում գտնվող հողամասից 13500 քառ. մետր հողամասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված հողամասից 3000 քառ. մետրը` ռադիոիզոտոպների արտադրություն կազմակերպելու, իսկ 10500 քառ. մետրը` պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն և ուռուցքաբանական կլինիկա հիմնելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի14-ի N 388-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշման

ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան