«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2011 թ. |
թիվ 82-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը, հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. ապրիլի 4 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 82-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 5
«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ը Հավելվածի
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ---- թվականի թիվ --- որոշմամբ
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է
Հայաստանի Հանրապետության
|