ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 376-Ն
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանության սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը սահմանել ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|