ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 379-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) II բաժնի 2-րդ գլխում`
ա. 3-րդ կետի «բ» ենթակետի հինգերորդ պարբերությունում «գործիքների» բառը փոխարինել «սարքերի» բառով,
բ. «է» ենթակետում «ամենամեծ» բառը փոխարինել «առավելագույն» բառով, «ամենացածր» բառը` «նվազագույն» բառով, իսկ «գազաբաշխիչ կետերի (ԳԲԿ)» բառերը` «գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ)» բառերով,
գ. 3.1-ին կետի 6-րդ ենթակետում «խզման» բառը փոխարինել «ընդհատման» բառով.
2) 3-րդ գլխի 4-րդ կետի «գ» ենթակետում «ՄԹ (միջին թեթևության)» բառերը փոխարինել «ՑԹ (ցածր թեթևության)» բառերով.
3) 5-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»,
բ. «ա» և «դ» ենթակետերը «Բնակելի շենքերի» բառերից հետո լրացնել «բազմաբնակարան շենքերում գտնվող» բառերով,
գ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) գազի համակարգի շահագործումը նախատեսում է պարբերական տեխնիկական սպասարկում, սեզոնային տեխնիկական սպասարկում (սեզոնային աշխատող սարքավորումների միացում և անջատում), արտածրագրային սպասարկում (նորոգում ըստ հայտերի)»,
դ. «ե» ենթակետում «Պարբերական ստուգման և մաքրման ենթակա են`» բառերը փոխարինել «Ստուգման և մաքրման աշխատանքները կատարվում են հետևյալ պարբերականությամբ`»,
ե. «զ» ենթակետի առաջին պարբերությունը «ստուգման» բառից հետո լրացնել (զննման) բառով, իսկ «մաքրման» բառը փոխարինել «մաքրության փաստագրման» բառերով,
զ. «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պարբերական ստուգման (զննման) ենթակա են ծխատարերի և օդատարների կառուցվածքը, նյութը և ջերմամեկուսացման ու բավարար քարշի առկայությունը: Նշված աշխատանքներն իրականացվում են սպասարկող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ակտով:»,
է. «է» ենթակետում «բնակշահագործման կազմակերպության» բառերը փոխարինել «սեփականատիրոջ» բառով.
4) 6-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»,
բ. «ա» ենթակետում «Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական» բառերը փոխարինել «Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական,» բառերով,
գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների գազատարների, ծխաօդատար ուղիների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջներին»,
դ. «ժ» ենթակետի առաջին պարբերության վերջը «դեպքում» բառից հետո լրացնել «, որի ժամանակ ստուգվում է կեղտոտվածության բացակայությունը, դրանց կիպությունը և առանձնվածությունը ծխադրման միջոցով, ինչպես նաև բավարար քարշի ապահովումը» բառերով.
5) 9-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՉԱՓԻՉ-ՀՍԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»,
բ. 12-րդ կետի վերնագրում «Տեղափոխվող (տանովի)» բառերը փոխարինել «Շարժական (տեղափոխվող)» բառերով,
գ. 12-րդ կետի «ա» ենթակետում «տանովի» բառը փոխարինել «տեղափոխվող» բառով.
6) III բաժնի 10-րդ գլխի`
ա. «զ» ենթակետի երկրորդ պարբերությունում «տրվող անհատական պաշտպանիչ» բառերը փոխարինել «հատկացվող անհատական պաշտպանության» բառերով,
բ. «զ» ենթակետի չորրորդ պարբերությունում «պիտանիության» բառը փոխարինել «պիտանելիությունը» բառով,
գ. 15-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «բնակելի շենքեր» բառերը,
դ. 15-րդ կետի «գ» ենթակետում «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» բառերը փոխարինել «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» բառերով,
ե. 16-րդ կետի «ժգ» ենթակետում «պիտանիության» բառը փոխարինել «պիտանելիության» բառով,
զ. 12-րդ գլխի «ը» ենթակետի երրորդ պարբերությունը «պատրաստման» բառից հետո լրացնել «տեղերում ու» բառերով.
7) տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածի 3-րդ կետի վերնագրում, ինչպես նաև «դ» և «ը» ենթակետերում «տեղափակում» բառը փոխարինել «տեղայնացում» բառով:
2. Տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում`
1) N 2 ձևի անվանման մեջ «ԳԿԿ-ի գտնվելու հասցեն ________________________ N ______» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«(Պահպանման ժամկետը 3 տարի)».
2) N 3 հավելվածը N 2 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2ա ձևով.
«Ձև N 2ա
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԿԿ-ի գտնվելու վայրը _______________________________________N___________________
(Պահպանման ժամկետը 3 տարի)
|
». |
3) N 4 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 4
Զ Ե Կ ՈՒ Յ Ց
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ
———- —————————————20 թ. | |
____________________ երթուղու գտնվելու վայրը | _____________________________ |
(շրջագայողի անունը, ազգանունը) |
(գյուղը, բնակավայրը, փողոցը) |
|
». |
4) N 5 ձևի անվանման մեջ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԶԵԿՈՒՅՑ» բառով.
5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` NN 6 և 7 ձևերով.
«Ձև N 6
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ——————թ.
NN |
Երթուղու համարը |
Երթուղու գտնվելու վայրը |
Շրջիկ փակա-նագործի անունը, ազգա-նունը |
Գազատարի տվյալները |
Մ/գ գազատարներից 15մ հեռավորության վրա գտնվող |
ԷՊԿ |
Փակող արմա-տուրա-ներ | |||||||||||
վերգետնյա |
ստորգետնյա |
դիտահորեր |
նկուղ-ներ | |||||||||||||||
մ/ճ |
գ/ճ |
մ/ճ |
գ/ճ |
գա-զի |
ջրի կոյու-ղու |
կա-պի |
այլ | |||||||||||
D/մմ |
L/գծմ |
D/մմ |
L/գծմ |
D/մմ |
L/գծմ |
D/մմ |
L/գծմ |
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ | ||||||
Ամիսներ | ||||||||||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
Ձև N 7
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԱԶԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԳԿԿ-Ի (ՊԳԿԿ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
|
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|