ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2011 թվականի N 334-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության որոշ համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցներում և երկաթուղային գծանցներում ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցումը:
3. Ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցները սահմանված կարգով ընդգրկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 334-Ա որոշման |
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում գտնվող կոնցեսիոն ակտիվների կազմում չընդգրկված ուղԵՎորային կառամատույցների
N N |
Ուղևորային կառամատույցների անվանումները |
Գտնվելու վայրը(համայնքը) |
Տեղաբաշխման վայրը(կմ) |
Կառամատույցի ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
Ծանոթագրություն |
1. |
Ցածր կառամատույց, կայարան Ալավերդի |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի |
2607 |
789 |
գտնվում է երկաթուղային կայարանում |
2. |
Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Ալավերդի |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի |
2607 |
1084 |
գտնվում է երկաթուղային կայարանում |
3. |
Միջանկյալ բարձր կառամատույց, կայարան Գյումրի |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի |
2723 |
2572 |
գտնվում է երկաթուղային կայարանում |
4. |
Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Բայանդուր |
ՀՀ Շիրակի մարզ, |
2735 |
200 |
գտնվում է երկաթուղային կայարանում |
5. |
Բարձր կառամատույց, կայանման կետ Շիրակավան |
ՀՀ Շիրակի մարզ, |
2741 |
808 |
ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում |
6. |
Բարձր կառամատույց, կայանման կետ Ջրափի |
ՀՀ Շիրակի մարզ, |
2752 |
735 |
ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում |
7. |
Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Անի |
ՀՀ Շիրակի մարզ, |
2768 |
450 |
ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում |
8. |
Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Քարակերտ |
ՀՀ Արմավիրի մարզ, |
2803 |
261 |
գտնվում է երկաթուղային կայարանում |
9. |
Բարձր կառամատույց, կայանման կետ Արմաշ |
ՀՀ Արարատի մարզ, |
545 |
360 |
ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 334-Ա որոշման |
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում գտնվող, կոնցեսիոն ակտիվների կազմում չընդգրկված գծանցների
N N Միջկայարանային Գտնվելու վայրը Գծանցների ձևը 1. Արչուտ-Սպիտակ ՀՀ Լոռու մարզ, չպահպանվող 2. Աղին-Բագրավան ՀՀ Շիրակի մարզ, չպահպանվող 3. Արաքս-Արմավիր ՀՀ Արմավիրի մարզ, պահպանվող 4. Այգավան-Արտաշատ ՀՀ Արարատի մարզ, պահպանվող 5. Արտաշատ-Մխչյան ՀՀ Արարատի մարզ, չպահպանվող 6. Մխչյան-Մասիս ՀՀ Արարատի մարզ, պահպանվող 7. Մխչյան-Մասիս ՀՀ Արարատի մարզ, պահպանվող 8. Արարատ-Այգավան ՀՀ Արարատի մարզ, չպահպանվող 9. Այգավան-Արտաշատ ՀՀ Արարատի մարզ, պահպանվող
ը/կ
ուղեմասը
(համայնքը)
կմ-2665,5
գ. Լեռնապատ
կմ-2758,9
գ. Հայկաձոր
կմ-2823,9
գ. Խանջյան
կմ-574,4
գ. Շահումյան
կմ-583,9
գ. Բուրաստան
կմ-588,1
գ. Մխչյան
կմ-592,3
գ. Կալինինո
կմ-559,4
գ. Արարատ
կմ-566,1
գ. Արալեզ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|