Basic information
Number
N 925-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.09.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
25.09.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.09.2014
Effective date
26.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 925-Ա

 

ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանին 2014 թվականի սեպտեմբերի 25-26-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Մոսկվայի միջազգային գործարար միավորման հետ համատեղ կազմակերպված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կարգավորման ազդեցության գնահատման մեթոդական խնդիրները» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

2. Գագիկ Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Քոչարյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 25

Երևան