ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2011 թվականի N 363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1946-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1609-Ա, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 337-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 624-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 37-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 900-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1054-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1946-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշումից հանել «և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող 0.12 հեկտար վարելահողը» և «, այդ թվում` 0.12 հեկտարը` հասարակական կառուցապատման համար» բառերը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1609-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ա» կետում «2» թիվը փոխարինել «1.5» թվով.
2) «բ» կետում «22» թիվը փոխարինել «1.0» թվով.
3) «գ» կետում «28» թիվը փոխարինել «9» թվով.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «1.6764» թիվը փոխարինել «0.5479» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 857-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.03 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 624-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «0.43» թիվը փոխարինել «0.15» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 37-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «0.3647» թիվը փոխարինել «0.02» թվով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 6 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 900-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «1.7» թիվը փոխարինել «0.91» թվով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետում «1.5» թիվը փոխարինել «0.71» թվով.
3) որոշման հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 7 հավելվածի:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1054-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետում «0.56» թիվը փոխարինել «0.42» թվով, «0.15» թիվը՝ «0.01» թվով, «0.16» թիվը՝ «0.02» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 8 հավելվածի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 363-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|