Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.29
Ընդունող մարմին
Ամասիայի գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.11.2010
Ստորագրող մարմին
Ամասիա համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

Ամասիայի գյուղական համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2010 թ. N 05-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով,

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամասիայի գյուղական համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2011 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ամասիա համայնքի ղեկավար`

Ո. Հովհաննիսյան

 

 

Հավելված
Արմավիրի մարզի Ամասիայի
համանքի ավագանու
2010 թ. նոյեմբերի 19-ի
N 05-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

հիմնական կառույցների համար՝

1) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության կառույցների համար՝ 5000 (հինգ հազար) դրամ.

2) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված կառույցների համար՝

ա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 9000 (ինը հազար) դրամ.

բ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ.

գ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 21000 (քսանմեկ հազար) դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

3) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 600 (վեց հարյուր) դրամ.

4) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 1200 (հազար երկու հարյուր) դրամ։

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ կառույցների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով կառույցի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ մինչև 300 (երեք հարյուր) դրամ.

2) բացի կառույցի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով կառույցի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի առաջին կետով սահմանված նորմերը՝ կառույցի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.

3) նախատեսվում է միայն կցակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի համար կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը։

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ կառույցների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 2000 (երկու հազար) դրամ։

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝

1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 3000 (երեք հազար) դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար` 3250 (երեք հազար երկու հարյուր հիսուն) դրամ։

5. Համայնքի տարածքում՝

1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 250 դրամ.

2) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 90 000 (իննսուն հազար) դրամ.

6. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30.000 դրամ:

7. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա) առևտրի օբյեկտների համար՝ 21 000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 30 000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 120 000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար՝ 300 000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 150 000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 60 000 դրամ։

8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

1) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1200 դրամ.

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.

3) այլ արտաքին գովազդի համար՝ 500 դրամ.

4) դատարակ գովազդային վահանակների համար՝ 600 դրամ։

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 600 դրամ։

10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 3000 դրամ։

11. Գյուղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար սահմանել մասնակիցներից վճար` 600 դրամ։

12. Գյուղապետարանի տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար մատուցած ծառայությունների դիմաց վճար սահմանել 600 դրամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան