ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2011 թվականի N 305-Ա
Հ. ԹԱՇՉՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հ. Թաշչյանին 2011 թվականի ապրիլի 11-13-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի տնտեսական քաղաքականության համադրման և վերահսկման հարցերով տեղակալ Ա. Մոհամմադիի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի` Թեհրան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար։
2. Հ. Թաշչյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հ. Թաշչյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|