Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.27
Ընդունող մարմին
Ալաշկերտի գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.11.2010
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

Ալաշկերտի գյուղական համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2010 թ. N 2-Ն

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՇԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի երկրորդ մասով՝

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտի գյուղական համայնքի վարչական տարածքում 2011 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար`

Կ. Հովհաննիսյան

 


* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում: