Գլխավոր տեղեկություն
Համար
N 322-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 322-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 308-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 8-ի «Խ. Մայոր Օրեխայի Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 308-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Խ. Մայոր Օրեխայի» բառերից հետո լրացնել «և Ի. Բաստիդա Ազկարատեի» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «հյուրի» բառը փոխարինել «հյուրերի» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 14
Երևան