Basic information
Number
N 912-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.09.2014-07.10.2014)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.09.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.09.2014
Effective date
24.09.2014
Interrupt date
23.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2014 թվականի N 912-Ա

 

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2014 թվականի սեպտեմբերի 24-25-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ «Համայնքների խոշորացումը Եվրոպայում, խոշորացման և համագործակցության միտումներն ու լուծումները» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի` Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
06.10.2014, N 988-Ա 07.10.2014, N 912-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation