ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2011 թվականի N 292-Ա
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ԾՈՎԸ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերության, ինչպես նաև հաշվի առնելով «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող` Սևան ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում` «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպությանը Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 1,31 հեկտար հողամաս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամբ սահմանված առաջին և երկրորդ ենթագոտու տարածքում, որից` 0,442 հեկտար գտնվում է 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր և 0,868 հեկտար` 1905.0 մետր բացարձակ նիշից բարձր ընկած հատվածում` համաձայն հավելվածի` վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |