Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.408
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2011 թվականի N 327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի «ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն» հասկացությունից հանել «, երթուղային թերթիկների հատկացման և» բառերը.

2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

3) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Մրցութային հանձնաժողովների աշխատանքներին կարող է մասնակցել նաև յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ` դիտորդի կարգավիճակով (ներկայացմամբ):».

4) 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի հաստատմանն է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը, որի հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի),».

5) 9-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշումը».

6) 12-րդ կետում «մամուլում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև լիազոր մարմնի ինտերնետային կայքում» բառերով.

7) 15-րդ կետի 2-րդ ենթակետը «50 տոկոսը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներ)» բառերով և նույն ենթակետից հանել «(ընթացիկ տարվա արտադրության)» բառերով.

8) 15-րդ կետի 3-րդ ենթակետում «շարժակազմի միջհերթափոխային պահպանումը և ավտոբուսների տեխնիկական ու վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը,» բառերը փոխարինել «շարժական կազմի միջհերթափոխային պահպանումը, վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկումը և ավտոտրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը» բառերով.

9) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ավտոկայանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական պայմանագիր, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված երթակարգավարական ծառայությունների մատուցման նախնական պայմանագիր».

10) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «16. Սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում 1-3 ավտոբուս (ներառյալ պահուստային) ունեցող կազմակերպությունների վրա (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք 1-3 ավտոբուսով սպասարկում են մեկից ավելի երթուղիներ), որոնք հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովել պայմանագրային հիմունքներով, իսկ գյուղական համայնքներից երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնումն իրականացվելու դեպքում` ավտոբուսների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա, իսկ վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով:».

11) 20-րդ կետում «և ավելի» բառերը փոխարինել «-ից» բառով և նույն կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«15 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման կարգի 69-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ժամկետներում:».

12) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Եթե կանոնավոր փոխադրումների հավակնություն ունեցող կազմակերպության հավաքակայանը գտնվում է երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնման վայրից 30 կմ-ից ավելի հեռավորության վրա կամ ավտոբուսների վերադարձն իրականացվում է մեկնման հաջորդ օրը, ապա կազմակերպությունը հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող է ապահովել պայմանագրային հիմունքներով:».

13) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված ակնհայտ անսարքությունների և պայմանների առկայության դեպքում մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշմամբ ավտոբուսն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:».

14) 43-րդ կետը «50 տոկոսից ավելի» բառերից հետո լրացնել «լիզինգով ձեռք բերված կամ» բառերով.

15) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Մրցույթի արդյունքներով հավասար ընդհանուր միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է նշված գործոնների առաջնահերթությամբ`

1) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ.

2) բարձր է ավտոբուսների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.

3) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին.

4) կազմակերպությունն ունի սեփական արտադրական բազա.

5) մեծ է կազմակերպության կողմից ներկայացված վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված ավտոբուսների թիվը:».

16) 54-րդ կետի 1-ին ենթակետը «70 տոկոս» բառերից հետո լրացնել «լիզինգով ձեռք բերված կամ» բառերով.

17) 54-րդ կետի 2-րդ ենթակետը «70 և ավելի տոկոս» բառերից հետո լրացնել «լիզինգով ձեռք բերված կամ» բառերով.

18) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներով շահագործվող երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 70-80-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 80-90-ը ներառյալ ընդհանոր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 6 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 90-100-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշների դեպքում.

4) 8 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 100-115-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

5) 10 տարի ժամկետ` միցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 115-120-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:».

19) 59-րդ կետից հանել «(բացառությամբ Երևանի ներքաղաքային երթուղիների)» բառերը.

20) 60-րդ կետի 5-րդ ենթակետը «50 տոկոսը» բառերից հետո լրացնել «լիզինգով ձեռք բերված կամ» բառերով, իսկ «ավտոբուսներ» բառից հետո` «(բացառությամբ 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսների)» բառերով.

21) 62-րդ կետից հանել «(մինչև մրցույթի անցկացումը և դրա արդյունքների ամփոփումը)» բառերը.

22) 67-րդ կետում «և դրանք ներկայացնելուց հետո հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ նրա կողմից լիազորված ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքում երթուղու սպասարկման պայմանագիր» բառերը փոխարինել «և դրանք ներկայացնելուց հետո երթուղային ցանցը ձևավորող համապատասխան մարմնի և ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր:» բառերով.

23) 69-րդ կետը «կազմակերպության առաջարկությամբ» բառերից հետո լրացնել «մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա» բառերով.

24) 69-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման հիման վրա» բառերը.

25) 75-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XIII.1-ին գլխով.

 

«XIII.1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

75.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավոր է`

1) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն երթուղային ցանցը ձևավորող համապատասխան մարմնի և ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր` դրանցում ներառելով նախնական պայմանագրի դրույթները.

2) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» պարբերության համաձայն իրականացնել ավտոբուսների տեխնիկական շահագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:».

26) N 6 ձևի 5-րդ սյունակում «Սեփականության» բառը փոխարինել «Լիզինգի կամ սեփականության» բառերով.

27) N 6 ձևի 17-րդ սյունակը «50 տոկոսից ավելի» բառերից հետո լրացնել «լիզինգի կամ» բառերով.

28) NN 7, 8 և 9 ձևերի աղյուսակներում «Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալման)» բառերը փոխարինել «Ինչ հիմունքով է օգտագործվում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան