Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2011 թվականի N 276-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 273-Ա ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 31-ի «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 273-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Գ. Ալավերդյան» բառերը փոխարինել «Ս. Կարապետյան» բառերով.

2) «Տ.Դավթյան» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան» բառերով.

3) «Կ.Մինասյան» բառերը փոխարինել «Ա.Մկրտչյան» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» 205-Ա որոշման հավելվածում «Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 4
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան