Գլխավոր տեղեկություն
Համար
N 1630-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.04.2011-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1507
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1630-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 10 դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է 2010 թվականի դեկտեմբեր ամսվա և 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող` հարկային հաշիվների ձևերի համար:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշիվ:

4. Uահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման դիմաց վճարներն են, իսկ ելքը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային հաշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 14
Երևան

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները ԵՎ ծախսային ուղղությունները
ավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները

ավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

 

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսային ուղղությունները
ավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)