Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2011-01.06.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.04/10(393) Հոդ.382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու ընթացակարգը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում նշանակել սույն որոշումից բխող միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումներ:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում սահմանել այն դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, որոնք վերադարձի վկայականներ են տրամադրում այն օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող անձանց, որտեղ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները բացակայում են:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 28
Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 297-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը (այսուհետ` վերադարձի վկայական) Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար ժամանակավոր միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է:

2. Վերադարձի վկայականի ձևաթուղթը երկթերթանի` չորս էջից բաղկացած` 90 x 120 մմ չափսերով գրքույկ է:

3. Գրքույկի դիմերեսի (առաջին էջի) վերևի մասում գլխատառերով տպագրվում է հայերեն` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն` «REPUBLIC OF ARMENIA» (ՐԸՓԱԲԼԻԿ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ) բառակապակցությունը.

1) կենտրոնում ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող գունավոր ներկերով պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը.

2) Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև գլխատառերով տպագրվում է հայերեն` «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ» և անգլերեն` «CERTIFICATE OF RETURN» (ՍԵՐՏԻՖԻՔԵՅԹ ՕՖ ՐԻԹԸՐՆ) բառակապակցությունը, իսկ դրանից ներքև դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով:

4. Գրքույկի դարձերեսի (երկրորդ էջ) վրա հայերեն և ռուսերեն, իսկ երրորդ էջի վրա անգլերեն` ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացված են տեղեր` նշելու համար հետևյալ տեղեկությունները`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանություն/հյուպատոսություն - քաղաք.

2) տրված է (վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը):

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված գրառումներից հետո յուրաքանչյուր մասում համապատասխան լեզուներով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ» և «Վկայականը տալիս է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք» բառակապակցությունները: Այնուհետև, վերստին հատկացված են տեղեր` նշելու համար հետևյալ անհրաժեշտ տեղեկությունները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թվականը (օրը, ամիսը, տարեթիվը), ծննդյան վայրը, վկայականն ուժի մեջ է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը):

6. Երրորդ էջում տեղ է հատկացվում նաև վկայականի անվանատիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի և վկայականը տրամադրող պաշտոնյայի ստորագրության համար:

7. Վկայականի ձևաթուղթը պատրաստվում է պաշտպանված թղթից, որը պատված է տարբեր գույների` ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող մանրաթելերով: Վկայականի տպագրության համար օգտագործվում են հետևյալ պաշտպանիչ միջոցները`

1) իրիս տպագրություն. գույնից գույն սահուն անցում.

2) պաշտպանված հետնապատկեր. մանրագծերով կառուցված նախշեր.

3) գելեոշիրային տարր. չընդհատվող գծերից բաղկացած գծանկար.

4) միկրոգրություն. ընթեռնելի է դառնում միայն խոշորացման դեպքում.

5) անհատական համարակալում.

6) ուլտրամանուշակագույն ներկ. այս ներկով տպված բոլոր օբյեկտներն ուլտրամանուշակագույն լույսի ներքո արտացոլվում են կանաչ գույնով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 297-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը (այսուհետ` վերադարձի վկայական) միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում:

2. Սույն կարգի իմաստով սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (այդ թվում` դիվանագիտական անձնագիրը), փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը (այսուհետ` օրինական փաստաթուղթ), որոնք վավերական են և պիտանի են օգտագործման համար:

3. Վերադարձի վկայական տրվում է սույն կարգի 1-ին կետում նշված անձանց, որևէ պատճառով (կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելը կամ ընդհանրապես տրամադրված չլինելը) օրինական փաստաթղթի բացակայության և շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության դեպքում:

 4. Վերադարձի վկայական տրվում է նաև օտարերկրյա պետությունում ապօրինի գտնվող և օրինական փաստաթուղթ չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն վերադարձն ապահովելու համար, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` սահմանված կարգով ներկայացված հարցման հիման վրա, այդ թվում` համապատասխան պետության հետ կնքված` առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի (այսուհետ` ռեադմիսիայի համաձայնագիր)` համապատասխան ներկայացված հարցման հիման վրա:

 

II. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Վերադարձի վկայական ստանալու համար անձն անձամբ (նաև փոստային ծառայության միջոցով) կամ օրինական ներկայացուցչի (անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, լիազորված անձի միջոցով օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի, լրացված և ստորագրված (մինչև 16 տարեկան երեխաների համար ստորագրում է ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը).

2) 35 x 45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության).

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ և`

4) կորած կամ գողացված օրինական փաստաթղթի դեպքում՝

ա. տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից տեղեկանքի (հայտարարագիր) պատճենն անձնագրի կորստի մասին (առկայության դեպքում),

բ. կորած կամ գողացված օրինական փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում),

գ. հայաստանյան ծագում ունեցող` անձը հաստատող այլ փաստաթղթեր (զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ վարորդական վկայական) (առկայության դեպքում) կամ դրանց` նոտարական կարգով հաստատված լուսապատճենները, կամ`

5) նախկին ԽՍՀՄ անձնագրի, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի օրինական փաստաթղթի դեպքում` նախկին ԽՍՀՄ անձնագիրը կամ ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի օրինական փաստաթուղթը: Նախկին ԽՍՀՄ անձնագիր ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետության քաղաքացիություն ունենալը ժխտող փաստաթուղթ, կամ`

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայական` հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով,

բ. ծնողի (ծնողների) անձնագրերի պատճենները:

6. Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և լուսանկարների իսկության համար դիմողը կամ սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմում-հարցաթերթիկն ստորագրած օրինական ներկայացուցիչը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձնական պատասխանատվություն:

7. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում` անձին վերադարձի վկայական տրամադրելու խնդրանքով հյուպատոսական հիմնարկ կարող է դիմել նաև օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Եթե անձը հրաժարվել է լրացնել և ստորագրել դիմում-հարցաթերթիկը, նրա փոխարեն այն հայերենով կամ հայերեն թարգմանությամբ լրացնում և ստորագրում է օտարերկրյա իրավասու մարմնի պաշտոնյան:

 

III. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց օրինական փաստաթուղթ և (կամ) զինվորական գրքույկ և (կամ) կցագրման վկայական և (կամ) վարորդական վկայական կամ դրանց` նոտարական կարգով հաստատված լուսապատճենները ներկայացվելու դեպքում, եթե դրանց իսկությունը կասկած չի հարուցում (չկան չհաստատված ջնջումներ և ուղղումներ, լուսանկարի փոխման հետքեր, կնիքներն ու դրոշմակնիքները հստակ են, փաստաթուղթն առավելապես մաշված չէ) և, եթե դրանցում պատկերված անձը և վերադարձի վկայականի համար դիմող անձը նույնական են, հյուպատոսական հիմնարկն առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վերադարձի վկայական` առանց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) հարցում կատարելու:

9. Մնացած բոլոր դեպքերում հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հարցում է կատարում նախարարություն` կցելով ներկայացված բոլոր փաստաթղթերը` բացառությամբ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի: Նախարարություն հարցում ներկայացվելու դեպքում դիմում-հարցաթերթիկի 1-6-րդ կետերը ենթակա են պարտադիր լրացման:

10. Նախարարությունում հարցումն ստանալուց հետո անձի տվյալները համեմատվում են անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում (այսուհետ` պահոց) եղած տվյալների հետ: Եթե պահոցում առկա են անձի մասին տվյալներ` լուսանկարով, նախարարության պատասխանատու աշխատողը համեմատում է հարցման մեջ ներկայացված տվյալները և լուսանկարը պահոցում եղածների հետ և, դրանք համընկնելու դեպքում, վերադարձի վկայականը տրամադրելու վերաբերյալ նախարարության էլեկտրոնային ցուցումն է ուղարկում հյուպատոսական հիմնարկ: Եթե պահոցում տվյալ և (կամ) լուսանկար չկա, կամ տվյալներն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն համընկնում, նախարարությունը հարցումը հետագա ստուգման նպատակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` որպես ի գիտություն: Սույն կետով սահմանված գործողություններն իրականացվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ոստիկանությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում համեմատում է անձի տվյալներն իր պահոցներում եղած բոլոր հնարավոր տվյալների հետ և ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում նախարարությանը: Ոստիկանության կողմից այլ լրացուցիչ ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին հարցումներ կատարելու անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը տասն աշխատանքային օրով:

12. Նախարարությունը ոստիկանության պատասխանն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով համապատասխան ցուցում է ուղարկում հյուպատոսական հիմնարկ:

13. Հյուպատոսական հիմնարկը հարցման դրական պատասխանն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձի վկայականը տրամադրում է անձին:

14. Վերադարձի վկայականը տրամադրվում է մեկ ամիս ժամկետով: Ռեադմիսիայի համաձայնագրի կիրառման դեպքում այն կարող է տրամադրվել մինչև երկու ամիս ժամկետով:

15. Ռեադմիսիայի համաձայնագրերով սահմանված դեպքերում վերադարձի վկայականը կարող է տրվել նաև ոչ ճշգրիտ տվյալներով, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող տվյալներ: Այս դեպքում վերադարձի վկայականի գրքույկի դիմերեսի ձախ վերևի անկյունում կատարվում է «Ո.Ճ.Տ.» (ոչ ճշգրիտ տվյալներ) նշումը:

16. Եթե անձը հյուպատոսական հիմնարկ է ներկայացրել բնօրինակ փաստաթուղթ և դրա պատճենը, ապա դրանց համեմատումից հետո բնօրինակը վերադարձվում է անձին: Եթե պատճենը չի ներկայացվել, բնօրինակը պատճենվում է հյուպատոսական հիմնարկում, որից հետո այն վերադարձվում է տիրոջը:

17. Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ, վերադարձի վկայականն օրինական ներկայացուցչի կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, լիազորված անձի դիմումով կարող է տրվել նախարարությունում, որը կատարում է սույն կարգի 10-րդ և 13-րդ կետերով նախատեսված գործողությունները:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

  (լրացնել պարզ և ընթեռնելի)

 

 

 Անձնագրիս (փախստականի կամ քաղաքացիություն չունեցող

 անձի ՀՀ ճամփորդական փաստաթղթիս) կորստյան , ժամկետանց
 կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով խնդրում եմ ինձ

 

 

Լուսանկարի
համարը

35 x 45 մմ

 

 

տրամադրել Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական (անհրաժեշտ է նշել X-ով):

1.

Ազգանուն

 

2.

Անուն

 

3.

Հայրանուն

 

4.

Ծննդյան ամսաթիվը, ամիսը, թիվը

____ __________________ _ _ _ _ թ.

5.

Ծննդյան վայրը (մանրամասն)

 

6.

Քաղաքացիությունը

 

7.

ՀՀ-ում հաշվառման մանրամասն հասցեն և հեռախոսահամարը

 ______________________________

______________________________

8.

Որտեղ, երբ, և որ մարմնի կողմից էր ձևակերպված կորսված անձնագիրը (ճամփորդական փաստաթուղթը)

 

9.

Տեղեկություններ ինձ հետ գտնվող ընտանիքի անդամների մասին (կին, երեխա, հայր, մայր, եղբայր, քույր)

______________________________

______________________________

10.

Տեղեկություններ ինձ մոտ առկա փաստաթղթերի մասին

 

11.

ՀՀ-ից ելքի ամսաթիվ

 

12.

ՀՀ-ից մեկնման նպատակ

 

13.

Տվյալ երկրում ներկա բնակության հասցեն և հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

______________________________

______________________________

______________@_______________

14.

Անհրաժեշտության դեպքում կարելի է կապվել ՀՀ-ում բնակվող հետևյալ ազգականների հետ

______________________________

______________________________

15.

ՀՀ-ում բնակվող մերձավոր ազգականների (առկայության դեպքում) անունները, ազգանունները և հասցեները

______________________________

______________________________

16.

ՀՀ վերադառնալու ամսաթիվը

____ __________________ 20___ թ.

17.

ՀՀ վերադառնալու երթուղի և տրանսպորտի միջոց

 

18.

Լրացման ամսաթիվ

 ____ __________________ 20___ թ.

19.

Կեղծ տվյալներ ներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ, ստորագրություն

 

 Ծառայողական նշումներ / For Official Use Only
 
 Տվյալներն ստուգված են __________________________

                                (հյուպատոսի ստորագրությունը)

 

 ____ ______________________ 20___ թ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան