Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.05.2011-26.07.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.22/12(602) Հոդ.231
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 60-Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 4
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 19-ի N 60-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:

2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը։


II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության համապատասխան տարածքային տեսուչին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:

Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են՝ գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.

դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.

ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական: 

5. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է N 521-Ն)

բ) ստուգում է գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանությունը.

գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.

դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.

ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:

(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 521-Ն)

6. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու պետական տեսուչի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում։

8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար տեսուչին ներկայացնում է`

ա) սահմանված ձևի դիմում.

բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.

գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:

9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար տեսուչին ներկայացնում է՝

ա) դիմում.

բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.

գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:

10. Տեսուչը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկական վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է տեսչության կնիքով։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

  Ձև

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN
ը/կ

Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը

Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները

Սեփականատիրոջ տվյալները

մակնիշը

թողարկման տարեթիվը

գործարանային համարը

շարժիչի համարը

անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը

ֆիզիկական անձի բնակության վայրը, իրավաբանական անձի գտնվելու վայրը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տրվել է տեխնիկական վկայագիր

Տրվել է պետական համարանիշ

Ծանոթագրություն

սերիան և համարը

ստացողի ստորագրությունը

սերիան և համարը

ստացողի ստորագրությունը

9

10

11

12

13