ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2011 թվականի N 235-Ն
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-32-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի N 235-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2011 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ 2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 488-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2011 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ 3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2011 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ 4. «Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2011 թ. մայիսի 5. «Արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման կարգը սահմանելու մասին» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2011 թ.օգոստոսի 3-րդ տասնօրյակ
ը/կ
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
2-րդ տասնօրյակ
ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|