Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հոդ.123
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011155

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 մարտի 2011 թ.

 թիվ 45-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները» թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3) տեղում ստուգումների արդյունքների ամփոփման հիման վրա կազմվող ստուգման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները»:

2) Հավելվածի 4-րդ կետի աղյուսակը լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

6.

Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ (համաձայն Հավելված 6-ի)

 6

եռամսյակային

3) Հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ստուգման հաշվետվությունների և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները Կենտրոնական բանկ են ներկայացվում ստորագրված բնօրինակները ապահովագրական ընկերություններից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

4) Հավելվածը լրացնել 6.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում է տեղեկատվություն Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և/կամ Բյուրոյի կանոնների հետ կապված Բյուրոյի կողմից արձանագրված կամ բացահայտված խախտումների, այդ խախտումների համար Բյուրոյի կողմից կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ, մասնավորապես`

1) Բյուրոյի կողմից արձանագրված այն խախտումների դեպքում, որոնց համար հաշվետու եռամսյակի ընթացքում է Բյուրոյի կողմից կիրառվել կարգապահական տույժ և/կամ որոշում է ընդունվել խախտման համար կարգապահական տույժ չկիրառել` վարույթը կարճել, թիվ 6 հաշվետվությունը լրացվում է ամբողջությամբ,

2) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց գծով Բյուրոն կարգապահական տույժ կիրառելու իրավասություն չունի, թիվ 6 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-5-րդ սյունակները,

3) Թիվ 6 հաշվետվության 10-րդ սյունակում ոչինչ չի լրացվում, եթե տրված հանձնարարականը կատարման ժամկետ չի պարունակում:»:

5) Հավելվածի Հավելված 3-ի աղյուսակ 1-ը լրացնել 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

3. Գույքային և անձնական վնասների գծով:

       

6) Հավելվածի Հավելված 3-ի աղյուսակ 2-ի 2-րդ սյունակի և աղյուսակ 3-ի 2-րդ, 3-րդ սյունակների վերնագրերից հանել «բժշկական փոխհատուցման» բառերը:

7) Հավելվածը լրացնել Հավելված 6-ով` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մարտի 4
ք. Երևան

 

 


Հավելված 1


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մարտի 1-ի
թիվ 45-Ն որոշմամբ

 

 

Հավելված 6

 Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի

թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 6)

 

Ամսաթիվ` ________________

 

N

Խախտում
թույլ տված իրավաբա-նական անձի անվանումը

Խախտման նկարագիրը

Խախտման իրավական հիմքերը (խախտված իրավական ակտի անվանումը
և խախտված դրույթը)

Խախտումը թույլ տալու տարին,
ամիսը, ամսաթիվը (հնարա-վորության դեպքում)

Խախտումը հայտնաբերելու տարին, ամիսը, ամսաթիվը, արձանա-գրության հերթական համարը

Խախտման համար կիրառված կարգապա-հական տույժերը

Վարույթը կարճելու հիմքերը

Կարգա-պահական տույժ կիրառելու կամ
վարույթը կարճելու տարին, ամիսը, ամսաթիվը

Տրված հանձնա-րարականի բովանդա-կությունը

Հանձնա-րարականի կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                   

2

                   

                   

________________________________________
       (Բյուրոյի գործադիր տնօրենի ստորագրությունը)

 

_________________________________________________
           (Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)