ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված կարգում`
ա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես նաև դրանց առանձին տարրերի ու ընդհանուր կրողունակության և կոշտության հուսալիության գնահատման նպատակով:»,
բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) լիցենզավորված անձը որակավորված մասնագետների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերությունները,
դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և» բառերը,
ե. 10-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և 2-րդ ենթակետի «զ» պարբերություններում «և այլն» բառերը փոխարինել «և աշխատանքային պայմանագիր» բառերով,
զ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:»,
է. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևի 1-ին, 3-րդ և N 2 ձևի 3-րդ կետերը.
2) որոշման N 2 հավելվածից հանել «գործունեության տեսակը» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|