Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-31.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2008 թվականի N 108-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 10-ի N 108-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:

3. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:

4. Հայտատուն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու ու գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.

2) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.

5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) տեղեկանք համապատասխան որակավորում ունեցող գիտական և մասնագիտական (դեղագետ(դեղագետներ), քիմիկոս(քիմիկոսներ), դեղագետ-քիմիկոս(դեղագետ-քիմիկոսներ) կադրերով ապահովված լինելու վերաբերյալ` ներառյալ կադրերի որակավորումը հավաստող փաստաթղթերը` դիպլոմի, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

7) դեղագետի(դեղագետների), քիմիկոսի(քիմիկոսների), դեղագետ-քիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը (պայմանագրերի պատճենները):

5. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը:

6. Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

10. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման համար իրավաբանական անձինք պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ լաբորատորիաներ, ուսումնական և գիտական փորձերի համար անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով հագեցված կաբինետներ, պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, որոնք պետք է ապահովված լինեն ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ:

11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով գործունեության իրականացման համար հայտատուն պետք է ապահովված լինի դեղագետ-քիմիկոսի, քիմիկոսի, դեղագետի որակավորում ունեցող համապատասխան կադրերով:

12. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ:

13. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, գործունեության իրականացման վայրի փոփոխման) 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________

2. Կազմակերպական-իրավական ձևը _______________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ______________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը__________

______________________________________________________

5. Գործունեության տեսակը ____________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը _____________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) կանոնադրության պատճենը.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների

պահպանման վերաբերյալ եզրակացությունը.

5) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսված

տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) տեղեկանք թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակով

օգտագործելու համար անհրաժեշտ լաբորատորիաների, ուսումնական և գիտական փորձերի

համար անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով հագեցված կաբինետների, պահեստի

առկայության մասին.

7) տեղեկանք համապատասխան որակավորում ունեցող գիտական և մասնագիտական

(դեղագետներ, քիմիկոսներ, դեղագետ-քիմիկոսներ) կադրերով ապահովված լինելու մասին:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ ________________________________________

         (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

____ _________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 10-ի N 108-Ն որոշման

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ - XX - 000000

 

Տրված ____ _________ 200 թ.

Գործունեության տեսակը ______________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) _______________

_______________________________________________________

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ________________________

Գործողության ժամկետը _______________________________________

 

ՀՀ առողջապահության

նախարար

________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ __________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան