«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ | ||
|
|
|
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշման 3-րդ կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել.
ա) Բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը` համաձայն հավելված 1-ի.
բ) անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
4. Նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ առողջապահության նախարար` |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ` |
||
Ն. Դավիդյան |
Վ. Խաչիկյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` պետական հիմնադրամ) կողմից տրամադրված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` առողջապահության նախարարություն) հատկացնում է Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին` բժշկական հաստատություններին տրամադրելու նպատակով:
3. Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատություններին անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը հատկացվում են առողջապահության նախարարության կողմից:
4. Առողջապահության նախարարության կողմից համապատասխան մարմիններին տրամադրվող անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի վերաբերյալ առողջապահության նախարարության հաշվապահական հաշվառման բաժնում կազմվում և վարվում է հաշվառման գրանցամատյան (Ձև N 1-ը կցվում է):
5. Բժշկական հաստատություններին անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը հատկացվում են բժշկական հաստատության կողմից ներկայացված հայտի (Ձև N 2 կցվում է) հիման վրա:
6. Հայտը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
բ) հայցվող անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը.
գ) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
7. Հայտին կից ներկայացվում են դիմողի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի, առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենները:
8. Անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է, եթե`
ա) դիմողը չունի առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագիր.
բ) դիմողը չունի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա:
9. Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը բավարարելը կամ դրանք մերժելը որոշվում է առողջապահության նախարարի կողմից:
10. Հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառները: Հայտը գրավոր մերժվում է Առողջապահության նախարարությունում մուտքագրվելու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հայտը բավարարելու դեպքում անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի փաթեթը Առողջապահության նախարարության լիազորված պաշտոնատար անձի կողմից առձեռն տրամադրվում է բժշկական հաստատության տնօրինության կողմից լիազորված անձին` նախապես նրա ներկայությամբ հայցվող քանակի ձևաթղթերի թիվը ստուգելուց և ձևաթղթերը փաթեթավորելուց ու փաթեթը կնքելուց հետո:
12. Բժշկական հաստատությունում սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկները ենթակա են հաշվառման և վերադարձման: Այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի հիման վրա սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկները վերադարձվում են այն մարմիններին, ում կողմից անաշխատունակության թերթիկները տրամադրվել են բժշկական հաստատությանը:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ վերադարձված սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկները ընդունման-հանձնման ակտով վերադարձվում են Առողջապահության նախարարություն:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով Առողջապահության նախարարություն վերադարձված թերթիկները վերադարձվում են պետական հիմնադրամ:
Հավելված 2 |
Հաստատված է |
Ն Ե Ր Ք Ի Ն Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Սույն ներքին ընթացակարգով սահմանվում է բժշկական հաստատությունների կողմից անաշխատունակության թերթիկները լրացնելու և դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգը:
2. Անաշխատունակության թերթիկների լրացման և տրամադրման գործընթացը իրականացնելու համար բժշկական հաստատություններում տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ կամ ստեղծվում է անաշխատունակության թերթիկների տրման բաժին, իսկ նման բաժնի առկայության դեպքում թերթիկները տրամադրվում են այդ բաժնի կողմից:
3. Սույն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգով բժշկական հաստատություններին տրամադրված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը պահվում են սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի մոտ կամ բաժնում:
4. Քաղաքացիներին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վերաբերյալ բժշկական հաստատություններում վարվում է գրանցամատյան (Ձև 3-ը կցվում է):
5. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած անաշխատունակության դեպքում քաղաքացու դիմելու (անաշխատունակությունը ծագելու) օրը բուժող բժիշկը ամբուլատոր բժշկական քարտում կատարում է համապատասխան գրառումներ անաշխատունակության թերթիկի բացման վերաբերյալ, նշում է անաշխատունակության թերթիկ տալու օբյեկտիվ տվյալները, ախտորոշումը, նշանակված բուժումը, առաջարկված ռեժիմը, կոնսուլտացիաների ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների տվյալները, հիվանդի հաջորդ հաճախման կամ բժշկի տնային այցելության ժամկետը:
6. Սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձը կամ բաժինը ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժում ստացող քաղաքացու համար դուրս է գրում անաշխատունակության թերթիկ, գրանցամատյանում լրացնում է անաշխատունակ ճանաչված անձի տվյալները, որից հետո անաշխատունակության թերթիկը տրվում է բուժող բժշկին` լրացնելու համար: Բուժող բժիշկը լրացնում և ստորագրում է անաշխատունակության թերթիկը, որից հետո այն կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
7. Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացու անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի կամ անաշխատունակության թերթիկների տրման բաժնի կողմից` ներկայացված էպիկրիզի հիման վրա: Լրացված անաշխատունակության թերթիկը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի կողմից, ապա կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Ստորագրված և կնքված անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրում է անաշխատունակության թերթիկների համար պատասխանատու անձը կամ անաշխատունակության թերթիկների տրման բաժինը:
8. Լրացված անաշխատունակության թերթիկի սերիան, համարը ու տրման ամսաթիվը նշվում է ամբուլատոր պայմաններում բուժում ստանալու դեպքում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու դեպքում` քաղաքացու հիվանդության պատմության մեջ:
9. Տնային պայմաններում անաշխատունակության թերթիկներ տրամադրելու նպատակով անաշխատունակության թերթիկները բժշկական հաստատության պատասխանատու անձի կամ տրման բաժնի կողմից բաշխվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկներին, որոնք հիվանդ քաղաքացու կամ նրա հարազատների կանչի հիման վրա կատարած տնային այցելություն օրը (անաշխատունակությունը ծագելու) հիվանդի ամբուլատոր քարտում կատարում են սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված գրառումները: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը տնային այցելության կատարելու օրը իր հետ ունենում է անաշխատունակության թերթիկի ձևաթուղթ և տնային այցելությունների ընթացքում անաշխատունակության թերթիկների տրամադրման գրանցամատյան (Ձև 4-ը կցվում է): Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը ամբուլատոր քարտում կատարված գրառումների հիման վրա հիվանդ քաղաքացուն տնային այցելություն կատարելու ժամանակ լրացնում է անաշխատունակության թերթիկը և տնային այցելությունների համար նախատեսված գրանցամատյանը: Քաղաքացու աշխատունակության վերականգման օրը անաշխատունակության թերթիկը բուժող բժշկի կողմից ստորագրվում է և կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
10. Բժշկական հաստատություններում բուժող բժիշկների մոտ անաշխատունակության թերթիկի կորստի դեպքում կազմվում է ակտ բժշկական հաստատության տնօրենի կողմից անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ` բուժող բժշկի բացատրագրի հիման վրա: Կատարվածի վերաբերյալ բժշկական հաստատության տնօրենը գրավոր տեղեկացնում է այն մարմիններին, ում կողմից ստացել է անաշխատունակության թերթիկները` կցելով անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ ակտի պատճենը:
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
Հ/h | Անաշխատունակության թերթիկներ ստացող կազմակերպության կամ պետական կամ տարածքային մարմնի անվանումը |
Տրվող անաշխատու- նակության թերթիկների քանակը |
Անաշխատունակության թերթիկների սերիան և համարը (նշվում է ըստ հերթականության տրված առաջին և վերջին անաշխատունակության թերթիկների համարը և սերիան) |
Անաշխատու- նակության թերթիկների տրման օրը, ամիսը, տարեթիվը |
Անաշխատունակության թերթիկներ ստացող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
Անաշխատունակության թերթիկներ տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ձև N 2
ՀՀ առողջապահության նախարար
(անունը, հայրանունը, ազգանունը) _ ին
Հ Ա Յ Տ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Իրավաբանական անձի անվանումը ________________________
______________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը _____
______________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը ____________
______________________________________________________________
5. Անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը - (որը հայցվում է կազմակերպության կողմից)
6. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը.
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենը:
Ձև N 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
N/N |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի համարը |
Այլ բուժհաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, |
Տարիքը |
Բնակության |
Աշխատավայրը |
Ախտորոշում | |||
նախնական |
շարունակու- |
նախնական |
շարունակու- |
առաջնակի |
վերջնական | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
2 |
||||||||||
3 |
||||||||||
4 |
||||||||||
5 |
||||||||||
6 |
||||||||||
7 |
||||||||||
8 |
||||||||||
9 |
||||||||||
10 |
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ հիվանդին այլ բուժհաստատություններ ուղեգրելու վերաբերյալ | ||
անաշխատունակության |
անաշխատունակության |
որ օրվանից |
մինչև որ օրը | ||
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
Ձև N 4
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
N/N |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի համարը |
Այլ բուժհաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, |
Տարիքը |
Բնակության |
Աշխատավայրը |
Ախտորոշում | |||
նախնական |
շարունակու- |
նախնական |
շարունակու- |
առաջնակի |
վերջնական | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
2 |
||||||||||
3 |
||||||||||
4 |
||||||||||
5 |
||||||||||
6 |
||||||||||
7 |
||||||||||
8 |
||||||||||
9 |
||||||||||
10 |
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ հիվանդին այլ բուժհաստատություններ ուղեգրելու վերաբերյալ | ||
անաշխատունակության |
անաշխատունակության |
որ օրվանից |
մինչև որ օրը | ||
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2008, N 109-Ն | 06.10.2008, N 116-Ն | |
19.03.2007, N 40-Ն | 25.05.2007, N 116-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|