Գլխավոր տեղեկություն
Համար
N 247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2011 թվականի N 247-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման համալիր ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 28
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մարտի 28-ի N 247-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Հասրաթյան    

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

 
Լ. Շահվերդյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 
Ա. Մկրտչյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության արդյունաբերության քաղաքականության բաժնի պետ

 
Ն. Մոռլյան  

- «Արիակ» կիրառական քիմիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 
Ա. Թադևոսյան  

- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

 
Գ. Թոքմաջյան  

- Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

 
Հ. Աթթարյան  

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)

 
Ռ. Ասատրյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության ինովացիոն և ներդրումային քաղաքականության բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան