ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2011 թվականի N 222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման երկրորդ` N TF 091254 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 744-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ն. Երիցյան» բառերը փոխարինել «Տ. Դավթյան» բառերով.
2) «Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերով.
3) «Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Պողոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|