ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ-ՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ, ՄԹԵՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Քաղվածք)
Անտառային տնտեսության, պաշտպանական անտառաբուծության որսորդական տնտեսության վարման գործը արմատապես բարելավելու և անտառօգտագործումը կարգավորելու նպատակով Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
1. Գտնել անհրաժեշտ անտառային տնտեսության, պաշտպանական անտառաբուծության, անտառանյութի, ինչպես գլխավոր օգտագործման, այնպես էլ խնամքի բոլոր տեսակի հատումների գծով կատարվող մթերումների, որսորդական տնտեսության, ձկնաբուծական հսկողության և բնության պահպանության ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքների կենտրոնացումը մեկ օրգանում, որի համար Հայկական ՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրության Անտառային տնտեսության գլխավոր վարչության և Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի փայտամշակման ու անտառային արդյունաբերության վարչության` անտառանյութի մթերման գծով աշխատող ապարատի մի մասի բազայի վրա կազմակերպել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչություն:
3. Սահմանել, որ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության հիմնական ֆունկցիաներն են` բնության, անտառների և որսորդական ֆաունայի պահպանությունը, տնտեսության կազմակերպումն ու վարումը անմիջականորեն իրեն ենթակա ձեռնարկություններում` անտառտնտեսություններում, արգելանոցներում, արգելավայրերում. անտառանյութի մթերումները պետական անտառային ֆոնդում, պաշտպանական անտառաբուծության զարգացման ուղղությամբ լայն միջոցառումների իրագործումը, պաշտպանական անտառաբուծության գործում կոլտնտեսություններին տեխնիկական օգնություն ցույց տալը, պետական որսորդական և ձկնային հսկողության իրականացումը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության վրա դնել պաշտպանական անտառաբուծության ուղղությամբ բոլոր գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքների ղեկավարությունն ու վերահսկողությունը, ինչպես նաև բնության, անտառային և որսորդական տնտեսության պահպանման բնագավառում գործող օրենսդրության կիրառման վերահսկողությունը:
11. Հաստատել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության կանոնադրությունը, համաձայն N 2 հավելվածի:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահի Տեղակալ` |
Յա. ԶԱՐՈԲՅԱՆ |
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ` |
Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
15 սեպտեմբերի 1958 թ., N Պ-343 Քաղ. Երևան |
հավելված N 2 հայկական սՍՌ մինիստրների Սովետի 1958 թվականի սեպտեմբերի 15-ի N Պ-343 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
I.
1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին և ՍՍՌՄ Գյուղատնտեսության մինիստրությանը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր Անտառային տնտեսության Գլխավոր վարչության վրա է դրվում անտառային տնտեսության, բնության պահպանության, արգելանոցների և որսորդական տնտեսության հարցերի վերաբերյալ գործող բոլոր օրենքների, ՍՍՌ Միության Կառավարության և Հայկական ՍՍՌ Կառավարության որոշումների ու կարգադրությունների և ՍՍՌ Միության Գյուղատնտեսության մինիստրության հրամանների ու հրահանգների կատարման ապահովումը:
2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը գլխավորում է վարչության պետը:
Գլխավոր վարչության պետին և նրա տեղակալներին նշանակում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը:
3. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետը ղեկավարում է գլխավոր վարչության և նրան ենթակա հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների ողջ գործունեությունը:
4. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետը`
ա) կառավարում է անմիջականորեն իրեն ենթակա հիմնարկները, կազմակերպությունները և ձեռնարկությունները (անտառտնտեսությունները, մեքենայացված անտառտնտեսությունները, անտառարդտնտեսությունները, արգելանոցները, ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունները և այլ կազմակերպություններ).
բ) մշակում և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի հաստատման է ներկայացնում Հայկական ՍՍՌ անտառային տնտեսության զարգացման և բնության պահպանման միջոցառումների վերաբերյալ որոշումների ու կարգադրությունների նախագծեր.
գ) իր իրավասության սահմաններում, ի կատարումն ՍՍՌՄ Միության և Հայկական ՍՍՌ գործող օրենքների, ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որոշումների ու կարգադրությունների և ՍՍՌ Միության Գյուղատնտեսության մինիստրության հրամանների ու հրահանգների, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում դրանց կատարումը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետի կողմից անտառային տնտեսության, որսորդական տնտեսության վարման հարցերի, որսորդական սպորտի և Անտառային տնտեսության գլխավոր վարչության իրավասության տակ գտնվող արգելանոցների, ինչպես նաև բնության պահպանության հարցերի վերաբերյալ հրատարակվող հրամաններն ու հրահանգները պարտադիր են բոլոր պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների և մասնավոր անձանց համար` Հայկական ՍՍՌ տերիտորիայում.
դ) հաստատում է Գլխավոր վարչության բաժինների Կանոնադրությունը, անմիջականորեն Գլխավոր վարչությանը ենթակա հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների կանոնադրությունները, ինչպես նաև պետական որսորդական տեսուչների, որսորդական հասարակական տեսչության և եգերական ծառայության Կանոնադրությունը.
ե) տալիս է Գլխավոր վարչությանը ենթակա ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին կառավարման իրավունքի լիազորագրեր:
զ) Գլխավոր վարչության կենտրոնական ապարատի և նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներին նշանակում է անհատական ռոճիկներ` Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի կողմից սահմանվող անհատական ռոճիկների լիմիտների ու չափերի սահմաններում.
է) հաստատում է շների ցուցադրման և դաշտային ստուգման դատական կոլեգիաների կազմը:
5. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետը կասեցնում և վերացնում է անտառտնտեսությունների, անտառարդտնտեսությունների, արգելանոցների դիրեկտորների և Գլխավոր վարչությանը ենթակա մյուս հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների ղեկավարների հրամաններն ու կարգադրությունները, եթե այդ հրամաններն ու կարգադրությունները հակասում են ՍՍՌ Միության և Հայկական ՍՍՌ օրենքներին, ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որոշումներին ու կարգադրություններին, ինչպես նաև ՍՍՌ Միության Գյուղատնտեսության մինիստրության և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետի հրամաններին ու հրահանգներին:
6. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետը նշանակում և ազատում է Գլխավոր վարչության կենտրոնական ապարատի` իր նոմենկլատուրայի մեջ մտնող աշխատողներին, ինչպես նաև Գլխավոր վարչության սիստեմի մեջ մտնող հիմնարկների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավար, ինժեներատեխնիկական ու գիտական աշխատողներին:
7. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետին առընթեր ստեղծվում են`
ա) գիտա-տեխնիկական խորհուրդ.
բ) Բնության պահպանության հանձնաժողով.
գ) Անտառաշինության հանձնաժողով.
դ) Շնաբանության խորհուրդ.
ե) որսորդական շնաբուծության փորձագետ դատավորի կոչում շնորհող որակավորման հանձնաժողով:
Հիշյալ խորհուրդների և հանձնաժողովների կանոնադրությունը, ինչպես նաև նրանց կազմը հաստատում է Գլխավոր վարչության պետը:
II.
8. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության վրա դրվող հիմնական խնդիրներն են`
Անտառային տնտեսության բնագավառում
ա) անտառային տնտեսության կազմակերպման ղեկավարումը պետական և կոլտնտեսային անտառներում, անտառաշինության պլանավորումը, անտառային ֆոնդի հաշվառումը, անտառանյութի մթերումների, ինչպես նաև անտառանյութ մթերողներին և բնակչությանը անտառահատման ֆոնդ հատկացնելու գործի ղեկավարումը, սահմանված կարգով անտառանյութի բազաներ և անտառահատման ֆոնդի օգտագործման համար ամրացնելու գործի պլանավորումն ու իրականացումը, անտառային տնտեսության վարման վերահսկողությունը երկարատև օգտագործման համար մինիստրություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին ամրացված անտառներում, ինչպես նաև արմատի վրա ծառ բացթողնելու կանոնների պահպանման վերահսկողությունը.
բ) անտառի խնամքի համար կատարվող հատումների, սանիտարական և գլխավոր հատումների կազմակերպումը, անտառներում օժանդակ օգտագործումների կազմակերպման ղեկավարումը և վերահսկողությունը դրանց օգտագործման նկատմամբ` պահպանելով անտառային տնտեսության շահերը, կոճղավարձից ստացվող հասույթների և անտառային այլ եկամուտների պլանավորումը և դրանց հավաքման կազմակերպումը.
գ) անտառները ինքնագլուխ հատումներից և այլ անտառախախտումներից, ինչպես նաև հրդեհներից և վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու աշխատանքների ղեկավարումը.
դ) ժողովրդական տնտեսության կարիքների և անհատական շինարարության համար պետական անտառային ֆոնդից սահմանված կարգով հողամասերի հատկացման կազմակերպումը.
ե) անտառների վիճակի բարելավման և նրանց արտադրողականության բարձրացման միջոցառումների իրագործումը.
զ) պետական անտառաֆոնդի հողերում անտառների վերականգնումը հատատեղերում, այրված տեղերում, բացատներում և նոսր տեղերում, լեռնային հեղեղատների, գետերի ավազանների, ինչպես նաև ձորերի և էրոզիայի ենթակա հողատարածությունների անտառապատումը` արհեստական անտառաբուծության միջոցով և անտառի բնական վերականգնմանը նպաստելով.
սակավ արդյունավետ նոսր անտառամասերի, թփուտների և պետանտառֆոնդի տարածությունների վերակառուցումը` այդ տարածություններում բարձր արտադրողական արժեքավոր և արագ աճող ծառատեսակների տնկարկներ ստեղծելու նպատակով.
անտառաայգեգործական տնտեսությունների կազմակերպումը` վայրի պտղատու ծառա-թփերի ազնվացման և պտղատու ծառեր ու ընկուզենիներ տնկելու միջոցով.
կանաչապատ գոտիների ստեղծումը քաղաքների, շրջանային և արդյունաբերական կենտրոնների շրջակայքում.
անտառային տնկարանների, շկոլաների և պլանտացիաների հիմնումը տնկանյութ աճեցնելու համար, ինչպես նաև անտառային սերմնաբուծության գործի կազմակերպումը.
արագ աճող պտղատու, տնտեսապես արժեքավոր և տեխնիկական ծառատեսակների (ընկուզենի, բարդենի և այլն) արմատավորումը անտառապատ տարածություններում, անտառատարածությունների ցամաքեցումը.
է) շինափայտի և վառելափայտի մթերումների կազմակերպումն ու մատակարարումը ըստ համապատասխան առաջադրանքների, լայն սպառման ապրանքների արտադրությունը բնափայտից և անտառանյութի հումքային ռեսուրսների օգտագործման այլ տեսակներից, ինչպես նաև անտառանյութի մթերման մնացորդներից և խնամքի համար հատվող անտառանյութից.
ը) խնամքի հատումներից, սանիտարական հատումներից և արմատակերով նոր վարակված ծառերի հատումներից ստացվող անտառանյութի, լայն սպառման ցեխերի արտադրանքի, տնկանյութի և անտառային տնտեսության ձեռնարկությունների կողմից ստացվող սերմերի իրացման գործի ղեկավարումը:
Արգելանտառներում և արժեքավոր ծառատեսակների անտառներում տնտեսության վարման բնագավառում
թ) պետական արգելանոցների ֆլորայի ու ֆաունայի պահպանումն ու հարստացումն ապահովող միջոցառումների իրագործումը և դրանց բնական կոմպլեքսների վերականգնումը, ինչպես նաև արգելանոցային ռեժիմի պահպանումը, անտառային տնտեսության, գյուղատնտեսության և որսորդական տնտեսության համար պրակտիկ նշանակություն ունեցող գիտահետազոտական աշխատանքի կազմակերպումը, մինիստրությունների, գերատեսչությունների և գիտահետազոտական հիմնարկների հետ կապ պահպանելը պետական արգելանոցների գիտական և կուլտուր-դաստիարակչական գործունեության հարցերում.
ժ) անտառատնտեսական և այլ միջոցառումների մշակումն ու իրագործումը արժեքավոր անտառատեսակների անվթար պահպանումն ապահովելու և դրանց վիճակի բարելավման ուղղությամբ:
Որսորդական տնտեսության բնագավառում
ժա) Հայկական ՍՍՌ տերիտորիայում որսորդական տնտեսության, որսորդական արդյունագործության և որսորդական սպորտի գծով պետական, կոոպերատիվ և հասարակական բոլոր կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքի ղեկավարումն ու վերահսկողությունը.
ժբ) պետական որսորդական ֆոնդի հաշվառման ու վերականգնման, որսահանդակների հետազոտման ու շինարարության աշխատանքի կազմակերպումը, դրանք պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին ամրացնելու ճշտության ու նպատակահարմարության ստուգումը և այնպիսի միջոցառումների իրագործումը, որոնց նպատակն է պահպանել, ավելացնել և բարելավել օգտակար գազանների ու թռչունների գլխաքանակը, պետական որսորդական ֆոնդի պահպանման կազմակերպումը եգերական ծառայության պետական ու հասարակական տեսուչների, անտառային պահպանության աշխատողների, միլիցիայի և աշխատավորների դեպուտատների գյուղական Սովետների միջոցով.
ժգ) Հայկական ՍՍՌ տերիտորիայում գազանների և թռչունների առանձին տեսակների որսի արգելակումը և արդյունագործական գազանների ու թռչունների որսի չափերի սահմանումը, որսորդական տնտեսության արտադրանքի մթերման նախագծերի ու պլանների քննարկումը և դրանց վերաբերյալ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ եզրակացություններ ներկայացնելը, գազանների լիցենզիոն տեսակների քանակի սահմանումը և դրանց որսի թույլտվություններ տալը, ինչպես նաև գիտական, կուլտուրական և տնտեսական նպատակներով գազաններ ու թռչուններ որսալու թույլտվություններ տալը.
ժդ) որսի կանոնների ու ժամկետների պահպանման և որսորդական տնտեսության արտադրանքի մթերումների վերահսկողությունը, ինչպես նաև որսորդների գրանցման և որսի իրավունքի համար պետական հարկերի հավաքման վերահսկողությունը.
ժև) անասնաբուծությանը և որսորդական տնտեսությանը վնաս հասցնող գիշատիչների բնաջնջման միջոցառումների կազմակերպումը որսորդների ընկերության, պետական որսորդական տեսչությունների և անտառային պահպանության օրգանների միջոցով.
ժզ) որսորդական շնաբուծության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների ղեկավարումը, որսորդական շների տոհմային մատյանների վարումը և որսորդական շների ցուցահանդեսների, բուծման, մրցավազքի և դաշտային ստուգումների կազմակերպումը որսորդների ընկերության միջոցով.
Բնության պահպանության բնագավառում
Վերահսկողության իրականացումը այն մինիստրությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրենց արտադրական գործունեության ընթացքում օգտագործում են բնության օբյեկտներ` հողի, անտառների, ընդերքի, լճերի, գետերի և ջրային այլ աղբյուրների, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև գիտական, էսթետիկ և գործնական նշանակություն ունեցող բնական նշանավոր հուշարձանների անվթար պահպանումն ու ռացիոնալ օգտագործումն ապահովող միջոցառումների բնագավառում:
Պաշտպանական անտառաբուծության և կոլտնտեսային անտառների բնագավառում
ժէ) կոլտնտեսային անտառներում տնտեսության կազմակերպման և վարման գործում կոլտնտեսություններին ցույց տրվող տեխնիկական օգնության աշխատանքների ղեկավարումը և կոլտնտեսային անտառների ճիշտ օգտագործման ու պահպանման և կոլտնտեսային անտառների Կանոնադրության անխախտ կիրառման վերահսկողությունը.
ժը) պաշտպանական անտառաբուծության զարգացման գործում կոլտնտեսություններից ցույց տրվող կազմակերպական-տեխնիկական օգնության աշխատանքների ղեկավարումը, պաշտպանական անտառաբուծության, կոլտնտեսային անտառների պատրաստման տարեկան հեռանկարային պլանների, անտառատնտեսական, անտառակուլտուրային և այլ միջոցառումների մշակումը, որոնք պլանավորվում են կոլտնտեսային անտառների գծով.
ժթ) անտառաշինության, կոլտնտեսային անտառաբուծության հարցերին նվիրված խորհրդակցությունների կազմակերպումը, անտառաշինարարական աշխատանքների կատարման ընթացքի ստուգումը և կոլտնտեսային անտառներում տնտեսության վարման պլանների ընդունումը:
Պլանավորման, ֆինանսների, աշխատանքի և հաշվառման բնագավառում
ի) անտառային և որսորդական տնտեսության, գիտահետազոտական աշխատանքի, տնտհաշվարկային գործունեության, աշխատանքի, ինքնարժեքի, իրացման, փոխադրման, կադրերի պատրաստման, կապիտալ ներդրման և կապիտալ նորոգման հեռանկարային, տարեկան, եռամսյակային, ամսական պլանների, ինչպես նաև եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռների և ֆինանսական պլանների կազմումը` համամփոփ կարգով և ըստ գերատեսչական հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների.
իա) իր գերատեսչության մեջ մտնող հիմնարկների, կազմակերպությունների և ձեռնարկությունների պլանների, հաստիքների ու ֆինանսավորման լիմիտների հաստատումը սահմանված կարգով, գերատեսչական հիմնարկների, կազմակերպությունների և հիմնարկների ֆինանսավորումը` ըստ սահմանված կարգի և նրանց արտադրական ու ֆինանսական գործունեության վերահսկողությունը.
իբ) անտառային և որսորդական տնտեսության համար կադրեր պատրաստելու, կադրերի որակավորումը բարձրացնելու, մշտական բանվորական կադրեր ստեղծելու աշխատանքների ղեկավարումը, արտադրության և աշխատանքի կազմակերպման ղեկավարումը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը ծանր ու աշխատատար պրոցեսների մեքենայացման հիման վրա.
իգ) իր գերատեսչության մեջ մտնող կազմակերպություններում, հիմնարկներում ու ձեռնարկություններում տարվող գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումը.
իդ) օպերատիվ հաշվառման, համամփոփ հաշվետվությունների կազմման աշխատանքների և դրանք սահմանված ժամկետներում ու սահմանված հասցեներով ներկայացնելու գործի ղեկավարումը.
իե) հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կազմակերպումն ու ղեկավարումը Գլխավոր վարչությանը ենթակա հիմնարկներում, կազմակերպություններում ու ձեռնարկություններում և նրանց բալանսների հաստատումը, պարբերական և տարեկան հաշվապահական հաշվետվությունների կազմումը Գլխավոր վարչության գործունեության բոլոր բնագավառների վերաբերյալ, փաստաթղթային վերաստուգումների անցկացումը իր գերատեսչության մեջ մտնող հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում.
իզ) գրականության հրատարակումը անտառային տնտեսության, արգելանոցների, որսորդական տնտեսության, որսորդական սպորտի և բնության պահպանման հարցերի վերաբերյալ:
III.
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը`
9. Գլխավոր վարչությանը ենթակա հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում միջոցառումներ է իրագործում պետական սոցիալիստական սեփականության պահպանման ուղղությամբ:
10. Սահմանված կարգով տուգանքներ է դնում անտառներում հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, ինչպես նաև ապօրինի որսի արտադրանքի գնման ու պահման համար:
11. Անտառների պահպանման կանոնների խախտողների և որսի կանոնների ու ժամկետների խախտողների վերաբերյալ նյութերը օրենքով նախատեսված դեպքերում ուղարկում է քննչական օրգաններին` նրանց պատասխանատվության ենթարկելու համար, խախտողների դեմ քաղաքացիական հայց է հարուցում` անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին հասցրած վնասի համար:
12. որսորդական հրացանի և զինամթերքի առևտրի կանոնների խախտման համար խախտողներին տուգանում է մինչև 300 ռուբլով և տուգանքը գանձում սահմանված կարգով, եթե այդ գործողությունները ենթակա չեն Հայկական ՍՍՌ Քրեական Օրենսգրքով նախատեսված ավելի խիստ պատժի:
13. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը ունի դրոշմ (շտամպ) և կլոր կնիք, որի վրա պատկերված է Հայկական ՍՍՌ Պետական գերբը և հայերեն ու ռուսերեն լեզուներով գրված է վարչության անունը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ` |
Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.03.1967, N 97 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|