Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.208
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 142-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» N 254-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 28
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 142-Ն որոշման

 

 

«Հավելված

 ՀՀ կառավարության 2008 թվականի

 մարտի 20-ի N 254-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ

Ոստիկանության ծառայողների
պաշտոնների խմբերը

Քաղաքացիական հատուկ ծառայության
 պաշտոնների խմբերը

 Ոստիկանության բարձրագույն պաշտոններ

 

 Ոստիկանության գլխավոր պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
գլխավոր խմբի առաջին, երկրորդ
 ենթախմբի պաշտոններ

 Ոստիկանության ավագ պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
գլխավոր խմբի երրորդ
ենթախմբի պաշտոններ

 Ոստիկանության միջին պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
առաջատար պաշտոններ

Ոստիկանության կրտսեր պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության
կրտսեր պաշտոններ

 »:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան