ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2011 թվականի N 360-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 3-րդ կետի «Կոտայքի մարզ» բաժնում XI գոտու նկարագիրը «Մեղրաձոր» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Ողջաբերդ» բառից հետո` «Մեղրաձոր` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
2) 3-րդ կետի «Արագածոտնի մարզ» բաժնում XV գոտու նկարագիրը «Մելիքգյուղ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Օրգով» բառից հետո` «Մելիքգյուղ` «ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
3) 3-րդ կետի «Լոռու մարզ» բաժնում XIV գոտու նկարագիրը «Շնող» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ», «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» և «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Շահումյան» բառից հետո` «Շնող` «ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ», «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» և «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
4) 3-րդ կետի «Լոռու մարզ» բաժնում XIV գոտու նկարագիրը «Թեղուտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ», «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» և «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Շահումյան» բառից հետո` «Թեղուտ` «ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ», «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» և «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
5) 3-րդ կետի «Գեղարքունիքի մարզ» բաժնում XV գոտու նկարագիրը «Արտանիշ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «ք. Սևան» բառից հետո` «Արտանիշ` «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
6) 3-րդ կետի «Գեղարքունիքի մարզ» բաժնում XVI գոտու նկարագիրը «Սոթք» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագրի մեջ «ք. Սևան» բառից հետո` «Սոթք` «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
7) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում XII գոտու նկարագիրը «Մեղրի» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «ք. Մեղրի` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
8) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում XVI գոտու նկարագիրը «Կուրիս» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Կուրիս` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
9) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում XIV գոտու նկարագիրը «Կարճևան» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո լրացնել «Կարճևան` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
10) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում XIV գոտու նկարագիրը «Վարդանիձոր» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ՍԻՓԱՆ-1» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Վարդանիձոր` «ՍԻՓԱՆ-1» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
11) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում XII գոտու նկարագիրը «Սյունիք» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Սյունիք` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.
12) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում XIII գոտու նկարագիրը «Խալաջ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Խալաջ` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով:
2. Սույն որոշումը վերաբերում է նաև որոշման մեջ նշված իրավաբանական անձանց իրավահաջորդներին:
3. Սույն որոշումը գործում է նաև որոշման մեջ նշված իրավաբանական անձանց վերանվանման դեպքերում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|