Basic information
Number
N 849-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.09.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
08.09.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.09.2014
Effective date
09.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2014 թվականի N 849-Ա

 

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին 2014 թվականի սեպտեմբերի 8-10-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Համաշխարհային արբանյակային գործարար շաբաթվա շրջանակներում կայանալիք Արբանյակային ֆինանսավորման գագաթնաժողովին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության արբանյակի ուղեծրային դիրքի կոորդինացման հետ կապված «Յոթելսաթ» (Eսtelsat) կազմակերպության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար։

2. Գագիկ Բեգլարյանի և Գագիկ Գրիգորյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 8

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation