ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 349-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Ա/Ձ ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ» ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 504 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ և 38-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 63 արձանագրություն) և «Ա/Ձ Արմինե Միքայելյանի» արտարժույթի առուվաճառքի թիվ 504 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու 2010 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ա/Ձ Արմինե Միքայելյանին» տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 504 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ա/Ձ Արմինե Միքայելյանին» (գործունեության հասցե՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Կախոյան փողոցի շուկայի բացվածք) հանձնելու կամ «Ա/Ձ Արմինե Միքայելյան» փոխանակման կետ մուտքագրվելու պահից։
3. Հանձնարարել «Ա/Ձ Արմինե Միքայելյանին» սույն որոշումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի բնօրինակը վերադարձնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|