Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2011 թվականի N 207-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 14-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 354 որոշման 1-ին կետով հաստատված խորհրդի կազմում «Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)» բառերով:

 2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի «Միջկառավարական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 756-Ա որոշման 1-ին կետով հաստատված անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Գ. Ալավերդյան» բառերը փոխարինել «Ս. Կարապետյան» բառերով.

2) «Տ.Դավթյան» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան» բառերով.

3) «Ն. Երիցյան» բառերը փոխարինել «Տ. Դավթյան» բառերով.

4) «Մ. Մնացականյան» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան» բառերով.

5) «Գ. Ղարիբջանյան» բառերը փոխարինել «Շ. Քոչարյան» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 211-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Գ. Բեգլարյան» բառերը փոխարինել «Կ. Կարապետյան» բառերով.

2) «Գ. Դանիելյան» բառերը փոխարինել «Հ. Թովմասյան» բառերով.

3) «Տ. Դավթյան» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան» բառերով.

4) «Ն. Երիցյան» բառերը փոխարինել «Տ. Դավթյան» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 8-ի ««Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի կազմը հաստատելու մասին» N 417-Ա որոշման հավելվածում «Ն. Երիցյան» բառերը փոխարինել «Տ. Դավթյան» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 21
Երևան