ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2011 թվականի N 239-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1578-Ն, 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1579-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 24-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 108-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 109-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 110-Ն, 2008 թվականի հունվարի 31-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման կամ տեղափոխման գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 73-Ն որոշումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 22 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|