Basic information
Number
N 36
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (03.09.2014-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.08.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.09.2014
Effective date
03.09.2014
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

28 օգոստոսի 2014 թվականի N 36

 

8. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

օգոստոսի 28-ի նիստի N 36

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 

Միջոցառման անվանումը

Միջոցառման նպատակը

Ակնկալվող արդյունքը

Պատաս-խանատու կատարողը

Կատարման ժամկետները

Ֆինանսական ապահովումը (աղբյուրը)

1

2

3

4

5

6

7

1.

«Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հետ կապված իրավահարա-բերությունների կարգավորում

Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հետ կապված կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի առկայություն

ՀՀ բնապահ-պանության նախարա-րություն

2015 թ. 4-րդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

2.

«Բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի և գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի և գնահատման հետ կապված իրավահարա-բերությունների կարգավորում

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի և գնահատման հետ կապված կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի առկայություն

ՀՀ բնապահ-պանության նախարա-րություն

ծրագրի 1-ին կետով

 նախատեսված` իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10-ամսյա ժամկետում

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

3.

«Բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների ներկայացման հետ կապված իրավահարա-բերությունների կարգավորում

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների ներկայացման հետ կապված կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի առկայություն

ՀՀ բնապահ-պանության նախարա-րություն

ծրագրի 1-ին կետով

 նախատեսված` իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում