Գլխավոր տեղեկություն
Համար
N 307-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2011-31.05.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.396
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 307-Ն

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 307-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (այսուհետ` տրակտորիստ-մեքենավարի վկայական) ստանալու (այսուհետ` որակավորման) նպատակով քննության կազմակերպման, անցկացման, տրակտորիստ-մեքենավարի վկայական տալու, ինչպես նաև տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգի փոփոխման, վկայականների փոխանակման և կրկնօրինակների տրամադրման գործընթացները:

2. Որակավորման քննությունն անցկացնում ու արդյունքներն ամփոփում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծված որակավորման տարածքային հանձնաժողովները (այսուհետ՝ հանձնաժողով)։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկու անձ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունից (այսուհետ` տեսչություն) և մեկ անձ` տրակտորիստ-մեքենավարի դասընթացներ կազմակերպող պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն):

3. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացները կազմակերպում է տեսչությունը:

5. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը (այսուհետ` դիմումատու) տեսչության պետական տեսուչին (այսուհետ՝ տեսուչ) ներկայացնում է «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հետևյալ փաստաթղթերը՝

1) սահմանված ձևի դիմում.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր).

3) տրակտորիստ-մեքենավարների դասընթացն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթղթի պատճենը.

4) 2 լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի (գունավոր).

5) պետական տուրքի վճարման անդորրագիր.

6) տրակտորիստ-մեքենավարի վկայականի պատճենը՝ վարման իրավունքի կարգը փոփոխելու դեպքում:

6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակ փաստաթղթերի հետ միասին և տեսուչի կողմից համադրվելուց հետո բնօրինակները տեղում վերադարձվում են դիմումատուին:

7. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են տեսչություն: Տեսուչն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում, ստուգում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և դրանց անհամապատասխանության կամ թերի, կամ ոչ ամբողջական լինելու դեպքում դիմումատուին առաջարկում է քննության օրը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Տեսուչը, փաստաթղթերն ընդունելիս, դիմումատուին տրամադրում է համապատասխան հարցաշարը և տեղեկացնում որակավորման քննության անցկացման վայրի, ամսաթվի և ժամի մասին:

8. Որակավորման քննությունն անցկացվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օր և ոչ շուտ, քան 10 օր հետո: Քննության անցկացման վայրի, ամսաթվի և ժամի մասին հանձնաժողովի անդամներին տեղեկացվում է քննության օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

9. Դիմումատուի կողմից սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը հանձնաժողովի կողմից գրավոր մերժվում է, և այն նույն օրը տրամադրվում է դիմումատուին:

10. Որակավորման քննությունն անցկացվում է երկու փուլով`

1) առաջին փուլ. տեսական քննություն՝ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների և ճանապարհային երթևեկության կանոնների իմացության ստուգում.

2) երկրորդ փուլ. գործնական քննություն՝ գործնական վարման հմտության ստուգում:

11. Որակավորման քննության երկու փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում` ուսումնական հաստատությանը պատկանող տարածքում:

12. Որակավորման քննության առաջին փուլի համար նախարարի հրամանով հաստատվում են առանձին հարցաշարեր (այսուհետ` հարցաշար)` տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի առաջին, երկրորդ և երրորդ կարգերի համար:

13. Հանձնաժողովը տեսական քննությունն անցկացնում է հարցաշարերի հիման վրա կազմված հարցաթերթիկների միջոցով: Հարցաթերթիկները կազմվում են թեստավորման սկզբունքով: Յուրաքանչյուր հարցաթերթիկում նշված հարցաշարից ընդգրկվում է տասը հարց, որից հինգը՝ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների, և հինգը՝ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Տեսական հարցերին պատասխանելու համար դիմումատուին տրվում է 60 րոպե ժամանակ: Հարցերի պատասխանները տրվում են գրավոր:

14. Հանձնաժողովը չի ստուգում դիմումատուի ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, եթե դիմումատուն ունի վարորդական վկայական և դիմել է երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար:

15. Տեսական քննությունը համարվում է դրական հանձնած, եթե դիմումատուն ճիշտ է պատասխանել հարցաթերթիկում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի հարցերից առնվազն երեքին: Դիմումատուին տեսական քննության պատասխանները հայտնում են քննությունն ավարտվելուց և արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո:

16. Գործնական քննությունն անցկացվում է տեսական քննության արդյունքների ամփոփումից հետո: Գործնական քննությանը մասնակցել թույլատրվում է միայն տեսական քննությունը դրական հանձնած դիմումատուին: Գործնական քննության անցկացման համար պահանջվող գյուղատնտեսական տեխնիկան ապահովում է ուսումնական հաստատությունը: Գործնական քննությունն անցկացվում է այն խմբին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով, որի վարման համար տրվելու է տրակտորիստ-մեքենավարի վկայական:

17. Գործնական քննության դրական արդյունքի համար սահմանված նվազագույն պահանջներն են շարժիչի գործարկումը, տրակտորին գյուղատնտեսական մեքենայի կամ գործիքի կցումը, կարգավորումը և գյուղատնտեսական տեխնիկայի վարումը: Եթե դիմումատուն դիմել է առաջին կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար և չունի երկրորդ կամ երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական, գործնական քննության համար, բացի սույն կետի առաջին պարբերությունում սահմանված նվազագույն պահանջներից, սահմանվում է նաև օրենքով սահմանված «E» և «F» խմբերին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի գործարկման և այդ տեխնիկայի աշխատանքային հնարավորությունների ցուցադրման պահանջը:

18. Գործնական քննության արդյունքների մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

19. Որակավորման քննության ավարտից անմիջապես հետո արդյունքներն ամփոփվում են, և հանձնաժողովը նույն օրը տալիս է տրակտորիստ-մեքենավարի` վարման իրավունքի վկայական տրամադրելու համար քննության արդյունքների մասին եզրակացություն` համաձայն N 1 ձևի, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Այն կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը պահվում է տեսուչի մոտ, մյուսը նույն օրը տրվում է դիմումատուին, իսկ երրորդը հանձնաժողովի նահագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսչության պետին:

20. Տեսական քննության կամ գործնական քննության արդյունքների մասին հանձնաժողովի բացասական որոշման դեպքում հանձնաժողովը կազմում է բացասական եզրակացություն:

21. Հանձնաժողովի` որակավորման քննության մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում դիմումատուն կարող է կրկին մասնակցել քննությանը` սույն կարգով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան:

22. Որակավորման քննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի` որակավորման քննության մասին դրական եզրակացության հիման վրա, տեսչությունը տվյալ անձին տրամադրում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (74 x 105 մմ չափսի)` համաձայն N 2 ձևի, որի համապատասխան կարգի տողում կատարվում է «Թույլատրվում է» նշումը:

23. Տրակտորիստ-մեքենավարների վկայականները, փոխանակված վկայականները, ինչպես նաև տրակտորիստ-մեքենավարների վկայականների կրկնօրինակները տեսուչի կողմից հաշվառվում են տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի վկայականների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի:

 

III. ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

24. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի կարգի փոփոխման գործընթացն իրականացվում է սույն կարգի ընդհանուր դրույթներին համապատասխան:

25. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի կարգի փոփոխման նպատակով դիմումատուն տեսուչին է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը:

26. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի փոխանակման դեպքում տրակտորիստ-մեքենավարի հին վկայականը դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչվելուց հետո պահպանվում է տեսչությունում:

27. Տրակտորիստ-մեքենավարի վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով դիմումատուն տեսուչին է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

28. Տրակտորիստ-մեքենավարի վկայականի կրկնօրինակը դիմումատուին է տրամադրվում պահանջվող փաստաթղթերը տեսուչին ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

29. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված տրակտորիստ-մեքենավարի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում՝ այն տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն խմբի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություն հանձնելու, երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ________________ մարզ

 ___ ___________ 20 թ. 

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը

Ուսում-նական հաստա-տության անվանումը

Դասըն-թացներն ավարտելու մասին փաստա-թուղթը

Ստուգման արդյունքները

Եզրակա-ցություն

ճանա-պարհային երթևե-կության կանոններ

շահա-գործման կանոններ

գործ-նական հմտու-թյուն- ներ

1

2

3

4

5

6

7

8

9

Հանձնաժողովի նախագահ

________________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ

________________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

 
 

________________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_1252

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
TRACTOR DRIVER CERTIFICATE      

 

«ՄՏԶ» մակնիշի տրակտորի պատկերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Անունը _________________________

Ազգանունը _____________________

Հայրանունը_____________________

Ծննդյան տարեթիվը _____________

 

Սերիա ___ N ______
 
 


Տրված է ՀՀ գյուղատնտեսության
նախարարության աշխատակազմի
գյուղատնտեսական
տեխնիկայի պետական
տեսչության կողմից

___________________________________(հանձնաժողովի նախագահի ստորագրությունը)

 

Կ.Տ.
___ _____________ 20 թ.

 

Վկայականի տիրոջ ստորագրությունը` ________________________________

 

 

 

REPՍBLIC OF ARMENIA
TRACTOR DRIVER CERTIFICATE

Տրակտորների և ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց վարման համար տրված է վկայականը

Թույլ-տվության մասին
նշումը

«A» խումբ՝ անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչև 14 կիլոնյուտոն (մինչև 80 ձիաուժից) շարժիչի հզորություն

 

«B» խումբ՝ անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (80 ձիաուժից) բարձր շարժիչի հզորություն

 

«C» խումբ՝ ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ

 

«D» խումբ՝ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են մեխանիկական շարժահաղորդմամբ

 

«E» խումբ՝ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ շարժահաղորդմամբ

 

«F» խումբ՝ մելիորատիվ մեքենաներ, այդ թվում՝ մինչև 0,65 խոր. մետր շերեփի տարողությամբ էքսկավատորներ

 


__________________________________

(հատուկ նշումներ)

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան
օրը, ամիսը, տարեթիվը

Դիմումատուի հաշվառման վայրը

Վկայականը տալու ամսաթիվը

Տրված վկայականի կարգը

Վկայականի սերիան և համարը

Ստացողի ստորագրու- թյունը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.09.2024, N 1416-Ն 06.09.2024, N 307-Ն
11.05.2018, N 569-Ն 31.05.2018, N 307-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան