Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/21(824) Հոդ.103
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 փետրվարի 2011 թ.

 թիվ 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Աղյուսակ 2-ի 10-րդ տողի 4-րդ սյունակը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1111 հաշվի այն գումարը, որը բավարարում է Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6.31.1-րդ կետի պահանջներին»:

2) Աղյուսակ 6-ին հաջորդող պարբերության 4-րդ նախադասության մեջ «թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների» բառերով:

3) Աղյուսակ 23.1-ին հաջորդող պարբերությունը չորրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Երկրորդ էջի 3-րդ, 4-րդ և 4.1-րդ աղյուսակների «Բանկային ոսկի» սյունակում լրացվում է բանկային ոսկու, ոսկու ստանդարտացված ձուլակտորների, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջների և պարտավորությունների և մետաղական հաշիվների` որպես արտարժույթի մեկ տեսակի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով ոսկու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային գինը:»:

4) Աղյուսակ 25.1-ին հաջորդող պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Աղյուսակ 5-ի «Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ» սյունակում արտացոլվում են ոսկու այն ստանդարտացված ձուլակտորները և դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, որոնց հարգը փոքր չէ 999-ից:»:

5) 12-րդ կետի չորրորդ պարբերության առաջին նախադասությունը «ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային» բառերից հետո լրացնել «կամ մետաղական» բառերով:

6) 19-րդ կետի Աղյուսակ 37-ի 2-րդ և 3-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

2

1.2

Ֆիզիկական անձանցից

3331 + 3333 + 3351 + 3354+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության

3

1.3

Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից

3345 + 3346 + 3352 + 3355+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության

7) 19-րդ կետի Աղյուսակ 38.1-ի 1-ին և 2-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

1

1.1

Ֆիզիկական անձանցից ներգրավված

3317 + 3319 + 3331 + 3333 + 3351 + 3354 + 3291 + 3293+3691+3693 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության

2

1.2

Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից ներգրավված

3325 + 3326 + 3345 + 3346 + 3352 + 3355 + 3291 + 3293+3691+3693 (անհատ ձեռնարկատերերի մասով

8) 22-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա. երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «բանկի հետ կնքել են բանկային հաշվի» բառերը փոխարինել «բանկի հետ կնքել են բանկային կամ ցպահանջ մետաղական հաշվի (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով բանկային հաշիվ)» բառերով,

բ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «բանկում ունեն բանկային, ժամկետային ավանդային» բառերից հետո լրացնել «կամ ժամկետային մետաղական (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով ժամկետային ավանդ)» բառերով:

9) 25-րդ կետի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության մեջ «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային հաշիվ» բառերը փոխարինել «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային կամ մետաղական հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային կամ մետաղական հաշիվ» բառերով:

10) 27-րդ կետի տասնութերորդ պարբերությունը «հաճախորդին կառավարել իրենց բանկային» բառերից հետո լրացնել «(այդ թվում` մետաղական)» բառերով:

11) 28-րդ կետում՝

ա. երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «ցպահանջ և ժամկետային ավանդները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետաղական հաշիվները» բառերով,

բ. հինգերորդ պարբերության մեջ «ավանդները և բանկային հաշիվները» բառերը փոխարինել «ավանդները, բանկային և մետաղական հաշիվները» բառերով:

12) Ձև թիվ 7-րդ հաշվետվության 5-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին հաջորդող շաբաթվա առաջին օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. փետրվարի 11
ք. Երևան

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2011
թվականի փետրվարի 8-ի թիվ 27-ն
որոշմամբ

Աղյուսակ 5. Բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմը ըստ արտարժույթների

  

 ԱՄՆ դոլար

Անգլիա-
կան ֆունտ ստեռ-
լինգ 

 ԵՎՐՈ

Ռուսաս-
տանյան ռուբլի

 ՍԴՌ

Բան-
կային ոսկի 

Կանա-
դական դոլար 

Ավստրալիա-
կան դոլար 

Շվեյցարա-
կան ֆրանկ 

Դանիա-
կան կրոն 

Իրանա-
կան ռիալ 

Ճապոնա-
կան իեն 

Բուլղարա-
կան լեվ 

ՈՒկրաինա-
կան գրիվնյա 

ՈՒզբեկա-
կան սում 

Բելառու-
սական ռուբլի 

 1  Արտարժութային ակտիվներ                                
 1)  այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների                                
 2 Արտարժութային պարտավորություններ                                
 2)  այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային պարտավորություններ                                
 3  Արտարժութային հաշվեկշռային հոդվածներ                                

Տաջի-
կական սոմոնի 

Թուրքմե-
նական ման 

Վրա-
ցական լարի 

Արգենտի-
նական պեսո 

Եգիպ-
տական ֆուն 

Թուր-
քական լիրա 

Իսրայելա-
կան շեքել 

Լեհա-
կան զլոտի 

Լիբա-
նանյան ֆունտ 

Հնդկա-
կան ռուփի 

Հունգա-
րական ֆորինտ 

Նորվե-
գական կրոն 

 Շվե-
դական կրոն

                         
                         
                         
                         
                         

Չե-
խական կրոնա

Չինա-
կան յուան

Սինգա-
պուրյան դոլար

Սլո-
վակյան կրոնա

Հարավ-
կորեկան վոն

Բրազի-
լական ռեալ

Մեքսիկա-
կան պեսո 

Սաուդ-Արաբա-
կան ռիալ 

Սիրիա-
կան ֆունտ 

ՄԱԷ դիրխամ 

Քու-
վեյթյան դինար 

Ռումի-
նական լեյ 

Իսլան-
դական կրոն 

Էստո-
նական կրոն 

Լատ-
վիական լատ 

Լիտ-
վական լիտ 

Ղրղր-
զական սոմ 

Ղազա-
խական տենգե 

Մոլդո-
վական լեյ 

Պլատինե
բանկային ստանդար-
տացված ձուլա-
կտորներ 

 Արծաթե բանկային ստանդար
տացված- ձուլա-
կտորներ

Այլ արտար
ժույթ 

Ոսկու ստանդար-
տացված
ձուլա-
կտորներ 

Մետա-
ղական հաշիվ-
ներ