ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2011 թվականի N 178-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 110-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընտանիքի` գտնվելու վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաստացի չբնակվող անդամը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» նշված անդամ, եթե առկա է գործակալության և սոցիալական աջակցության խորհրդի ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելության մասին արձանագրությունը:
«Բացակա» լրացված ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազայում մուտքագրվում է «հարգելի բացակա», եթե`
ա) ընտանիքի տվյալ անդամը «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` ընտանիքի անդամ չհամարվող անձ է.
բ) տվյալ բնակության վայրում հաշվառված ընտանիքի բոլոր անդամներն են նշված «բացակա», և սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում փաստացի հիմունքներով հաշվառված և բնակվող ընտանիքի համար.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ գտնվում է հետախուզման մեջ.
դ) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու.
զ) ընտանիքի բացակա անդամը 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայում է և ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու մասին:»,
բ. 7-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) ընտանիքի անապահովության միավորը որոշելիս` ընտանիքի հարգելի բացակա անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում.»:
2. Սահմանել, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարը մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կարգով հաշվառված ընտանիքների մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին ու Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կարգով հաշվառված ընտանիքների անդամների` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրենց բնակության վայրում հաշվառումը.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կարգով հաշվառված ընտանիքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածի 6.1-ին կետում «ներկայացնելու օրը» բառերը փոխարինել «ներկայացնելու օր» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|