Գլխավոր տեղեկություն
Համար
N 173-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2011 թվականի N 173-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 9
Երևան

 

 
 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 մարտի 9-ի N 173-Ա
 որոշման

 

 

 «Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 2005 թ.
 հուլիսի 7-ի N 505-Ա
  որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ս. Կարապետյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

   

U. Բալասանյան

 - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Ա. Նռանյան

 - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Վ. Տերտերյան

 - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին
   տեղակալ

   

U. Գալստյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Ս. Սահակյան

 - ՀՀ Արագածոտնի մարզպետ

   

Ա. Քոչարյան

 - ՀՀ Լոռու մարզպետ

   

Ա. Գիզիրյան

 - ՀՀ Շիրակի մարզպետ

   

Վ. Բարսեղյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի
   ֆինանսատնտեսագիտական վարչության
    գլխավոր մասնագետ

   

Հ. Եսայան

 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
   տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային
   ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման 
   վարչության գյուղատնտեսության, բնապահպանության
   և ջրային տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի
   ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ - 
   վարչության պետի տեղակալ

   

Կ. Ավետիսյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
   աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
   և հաշվապահական հաշվառման վարչության
   ֆինանսաբյուջետային բաժնի պետ

   

Ա. Եգանյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
    փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման
    վարչության պետ

   

Մ. Սարգսյան

- Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի
   նախագահ (համաձայնությամբ)

 

 

Ա. Ղուկասյան

 - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Վիրաբյան

- «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման
    ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ»
    պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)»

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան