ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 175-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 13-ի «Կիբեռանվտանգության պետական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 14-Ա որոշման N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական» բառերով:
2. Հաստատել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային |
Վ. Դանիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական |
Վ. Գասպարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, |
Վ. Մարության |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ա. Օսիկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության |
Գ. Անտոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|