Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2011 թվականի N 175-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 13-ի «Կիբեռանվտանգության պետական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 14-Ա որոշման N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական» բառերով:

2. Հաստատել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 9
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 մարտի 9-ի N 175-Ա
 որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Հարությունյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
  անվտանգության ծառայության տնօրենի
  առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

    

Վ. Դանիելյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

   

Վ. Գասպարյան

 - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,
    գեներալ-մայոր

   

Վ. Մարության

 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

   

Ա. Օսիկյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
   պետի տեղակալ

   

Գ. Անտոնյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
   ծառայության կառավարական կապի և տեղեկատվության
  վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան