ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2011 թվականի N 170-Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին 2011 թվականի մարտի 9-12-ը գործուղել Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն)` Բերտելսման հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային կարգավորման բարեփոխումներին նվիրված 4-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի՝ Ամստերդամ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Կ. Մինասյանի՝ Ամստերդամ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Ամստերդամ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 9 |