Գլխավոր տեղեկություն
Համար
N 157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.15/8(391) Հոդ.247
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2011 թվականի N 157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 14-րդ բաժնի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին ու 4-րդ կետերում, 5-րդ ու 6-րդ կետերի «ա» և «բ» ենթակետերում, 13-րդ կետի «դ» ենթակետում «վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 2
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 2-ի N 157-Ն

որոշման

 

 «Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2004 թ.

 փետրվարի 5-ի N 46-Ն

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ բնապահպանության նախարար

- միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ
 

ՀՀ բնապահպանության նախարարության

աշխատակազմի վտանգավոր նյութերի և

թափոնների քաղաքականության

բաժնի պետ

 - միջգերատեսչական հանձնաժողովի
  նախագահի տեղակալ

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ ֆինանսների նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ առողջապահության նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ բնապահպանության նախարարության

ներկայացուցիչ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության ներկայացուցիչ

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ

 

ՀՀ բնապահպանության նախարարության

աշխատակազմի վտանգավոր նյութերի և

թափոնների քաղաքականության

բաժնի գլխավոր մասնագետ 

 - միջգերատեսչական հանձնաժողովի
  քարտուղար»։

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան