Basic information
Number
N 869-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.08.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.08.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.08.2014
Effective date
27.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2014 թվականի N 869-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի Թբիլիսյան խճուղի 129/9 հասցեում գտնվող` 922.9 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն համարվող անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման արդյունքում Դիլիջանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 3180.0 հազ. դրամն ուղղել Դիլիջանի քաղաքային համայնքի «Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճի վերանորոգման աշխատանքների իրականացմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation