Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 162-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումն սկսելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 450.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 2011 թվականի առաջին եռամսյակում` 135.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում արտացոլելու, բյուջետային մուտքերի ու ելքերի ծրագրային ցուցանիշներում դրանից բխող փոփոխություններ կատարելու և նշված ծախսերը ձևակերպելու վերաբերյալ.

2) Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի ֆինանսավորման ծրագրի վարկային միջոցները «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հատկացվող միջոցների վերականգնումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 1
Երևան